Վրաստանի քաղաքացիները չեն կարող հատել ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Ռուսաստանի սահմանը

Այս տեղեկության հրապարակումից հետո Վրաստանի շատ քաղաքացիներ դիմել են Jnews հայ-վրացական խմբագրություն` տեղեկանալու, թե արդյոք իրենք կարող են լքել երկիրը:
Կառավարության թեժ գծից JNEWS-ին տեղեկացրել են, որ Վրաստանի քաղաքացին չի կարող հատել ոչ Հայաստանի, ոչ էլ Ռուսաստանի հետ սահմանը, քանի դեռ Վրաստանը չի բացել այս երկրների հետ սահմանները:
«Վրաստանի քաղաքացիները չեն կարող հատել ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Ռուսաստանի սահմանը: Վրաստանը դեռ չի բացել իր սահմանը այս երկրների հետ: Որպես բացառություն, նրանց կարող է թույլ տրվել հատել սահմանը, այդ դեպքում նրանք պետք է դիմեն Վրաստանում ՀՀ դեսպանությանը` Հայաստան մեկնելու համար, իսկ Ռուսաստան մեկնելու համար` ռուսական առաքելությանը: Ներկայումս Վրաստանի քաղաքացիները չեն կարող հատել այդ սահմանները»,-տեղեկացրել են Վրաստանի կառավարության թեժ գծից: