Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

17 փետ 2021 12:00

Տեսանյութ.Հատուկ ծառայությունները Ռուսաստանի հարավում ձերբակալել են 19 իսլամիստի, որոնք դիվերսիաներ և ահաբեկչություններ էին ծրագրել Հյուսիսային Կովկասում

Հատուկ ծառայությունները Ռուսաստանի հարավում ձերբակալել են 19 իսլամիստի, որոնք դիվերսիաներ և ահաբեկչություններ էին ծրագրել Հյուսիսային Կովկասում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Անվտանգության դաշնային ծառայությանը։
Ձերբակալվածներն ընդգրկված են Ռուսաստանում արգելված «Ալ-Թաքֆիր Վալ-Հիջրա» կազմակերպության կազմում, որի նպատակն է սեփական խալիֆայություն ստեղծելը։


«2021 թվականի փետրվարին Կարաչայ-Չերքեզական Հանրապետությունում, Ղրիմի Հանրապետությունում, Կրասնոդարի երկրամասում և Ռոստովի մարզում ձերբակալվել են 19 արմատականներ, որոնք, գաղափարախոսության քարոզից և նոր կողմնակիցների հավաքագրումից բացի, Հյուսիսային Կովկասի տարածքում հակաահաբեկչական գործողություններ էին ծրագրել»,-ասված է հաղորդագրության մեջ:


Խուզարկության ընթացքում հայտնաբերվել է թաքստոց, որտեղ գնդացիր է եղել, ինքնաձիգ, փամփուշտներ, ինքնաշեն պայթուցիկներ և «մահապարտի գոտի»։


Ձերբակալվածներին մեղադրանքներ են առաջադրվել «ծայրահեղական կազմակերպության գործունեության կազմակերպում և մասնակցություն» հոդվածով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր