Հուսով ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը վերջ կդնի մտացածին թեզերին. ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը՝ Բաքվի մեղադրանքներին          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 1-ի համար    

19 փետ 2021 16:59

Թուրքիան դատապարտել է Ռուսաստանին «Ղրիմի թաթարներին գրավյալ թերակղզում» ձերբակալելու համար

Անկարան անհանգստացած է Ղրիմում տիրող իրավիճակով, որտեղ նախօրեին ձերբակալվել էին Ղրիմի էթնիկ թաթարներ․ հաղորդում է Anadolu-ն:
«Թուրքիան անհանգստացած է Ռուսաստանին կցված Ղրիմի մեր հայրենակիցների՝ թաթարների տներում կատարված խուզարկություններով, ինչպես նաև նրանց կալանավորման մասին որոշումներով»,- ասել է թուրքական ԱԳՆ-ն:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել դադարեցնել այդ պրակտիկան Ղրիմի թաթարների նկատմամբ, որոնք թերակղզու բնիկ բնակիչներն են:
Թուրքիան չի ճանաչում Ղրիմի բռնակցումը և ապագայում շարունակելու է աջակցություն ցուցաբերել Ղրիմի թաթար ժողովրդին. ասվում է հաղորդագրության մեջ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր