Հուլիսի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև կբարձրանա, ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Լարված իրավիճակ Լուսառատում, 350-ից ավելի բնակիչներ սպառնում են դիմել կտրուկ միջոցների    

26 փետ 2021 13:13

Պետք եմ, թող ինքը գա. Oնիկ Գասպարյանը հրաժարվել է գնալ Փաշինյանի հետ հանդիպման.Mediaport

Թելագրամի Mediaport ալիքը գրում է.

«Կառավարությունից կապ են հաստատել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ՝ հայտնելով, որ Փաշինյանը խնդրում է, որպեսզի  նա առավոտյան ժամը 9-ին ներկայանա կառավարություն՝ իր հետ հանդիպման։

Mediaport-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Օնիկ Գասպարյանը մերժել է՝ ասելով. «Իրեն փոխանցեք, որ ես ԳՇ-ում եմ՝ իմ աշխատավայրում, պետք եմ, թող ինքը գա»։

Քիչ առաջ ՀՀ նախագահի գրասենյակից հայտնեցին, որԱրմեն Սարգսյանը նախատեսում է հանդիպել ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ:

«Երկրում լարվածության թուլացման և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղիներ գտնելու նպատակով նախագահ Սարգսյանը նախաձեռնում է քննարկումների շարք»,-նշում են նախագահի աշխատակազմից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր