«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

20 մար 2021 15:51

Բաքվից նվերներ՝ գերմանացի պատգամավորներին. «Deutsche welle»-ի անդրադարձը

Բեռլինում Ադրբեջանի դեսպանատանը պատասխանում են քաղաքավարի, բայց վճռական՝ ոչ Բունդեսթագի պատգամավորների կաշառքի պատմությունը չեն մեկնաբանում: Ափսոս, չէ որ խոսքը Գերմանիայում վերջին տարիների աղմկահարույց քաղաքական սկանդալներից մեկի մասին է, որի հետևանքով իշխող «Քրիստոնեական-դեմոկրատական միություն» կուսակցության մի քանի պատգամավորներ մնացին առանց մանդատի: Այս մասին գրում է գերմանական «Deutsche welle»-ն՝ անդրադառնալով գերմանացի պատգամավորների հետ կապված կոռուպցիոն աղմկահարույց դեպքին: Նշվում է, որ «Transparency International»-ի գերմանական բաժնի փորձագետ Նորման Լոկելը (Norman Loeckel) նշել է, որ Ադրբեջանի իշխանությունները կաշառել են գերմանացի պատգամավորների՝ փորձելով բարելավել իրենց հեղինակությունը Եվրոպայում, կովկասյան հանրապետությունը «հայտնի է» մարդու իրավունքների խախտումներով և անկախ լրատվամիջոցների աշխատանքի սահմանափակումներով:


Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության պատգամավոր Ֆրանկ Շվաբեն (Frank Schwabe) համոզված է, որ ադրբեջանական իշխանության գործողությունները հակառակ արդյունքն են տվել:


«Ով էլ որ Ադրբեջանում այս գաղափարն առաջ քաշած լինի, այն ձախողվեց, որովհետև հիմա պարզ դարձավ այն, որ այդ երկիրը խախտում է մարդու իրավունքները և ժողովրդավար չէ, կաշառում է այլ երկրների պատգամավորներին, որը լավագույն բնութագրումը չէ: Ստացվում է, որ նրանք ծախսել եմ մեծ փողեր, բայց հասել են ամբողջությամբ հակառակ արդյունքի: Փաստն այն է, որ նրանք միանշանակ զբաղվել են ինչպես Գերմանիայի, այնպես էլ այլ երկրների պատգամավորներին կաշառելով»,-ասել է Ֆրանկ Շվաբեն:


Պարբերականը նշում է, որ այս դեպքով պայմանավորված Անգելա Մերկելի կուսակցությունը կորցնում է իր հեղինակությունը: «Deutsche welle»-ն հիշեցնում է, որ սա գերմանացի պատգամավորների կողմից Ադրբեջանից կաշառք վերցնելու հետ կապված առաջին սկանդալը չէ:







Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր