Ո՞ր ցավերը կարող են վկայել լյարդի հետ կապված խնդիրների մասին

Medical News Today-ի տվյալներով՝ մարմնում զգացվող ցավի որոշ տեսակներ կարող են վկայել լյարդի հետ կապված խնդիրների մասին: Խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել մեջքի, որովայնի, երիկամների շրջանում եւ աջ ուսի շրջանում ցավերին:
Լյարդի շրջանում ցավը կարող է ազդարարել լյարդի բորբոքման կամ վնասման հետեւանքով առաջացած ցանկացած պաթոլոգիական վիճակի մասին: Մարդկանց մեծ մասն այն զգում է որպես բութ, բաբախող զգացողություն որովայնի վերին աջ անկյունում: Բայց լյարդի ցավը կարող է նաեւ սուր ծակող լինել, որից շունչը կարծես կտրվում է: Մասնագետների կարծիքով՝ երբեմն այս ցավն ուղեկցվում է այտուցով, իսկ երբեմն մարդիկ ճառագայթող ցավ են զգում մեջքի կամ աջ թիակի շրջանում:
Լյարդի հիվանդությանն ուղեկցող ախտանիշների թվում կարող են լինել հոգնածությունը, մաշկի կամ աչքերի սպիտակուցների դեղնությունը, մուգ, շագանակագույն մեզը, կոճերի կամ ոտքերի այտուցը, մաշկի քորը եւ ախորժակի կորուստը:
Մասնագետները պարզաբանում են, որ երբեմն լյարդի նույն ընդհանուր տարածքում զգացվող ցավը իրականում կարող է առաջանալ լեղապարկի, ենթաստամոքսային գեղձի կամ երիկամների հետ կապված խնդիրների պատճառով: Միայն բժիշկը կարող է որոշել ճշգրիտ պատճառը, հետեւաբար վերը նշված ախտանիշների հայտնվելու դեպքում պետք է դիմել մասնագետի: