Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է          Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.       Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի    

05 ապր 2021 18:09

Թուրքիան հնարավոր է Ռուսաստանի հետ համաձայնագիր ստորագրի տիեզերական արդյունաբերության ոլորտում համագործակցության մասին

Թուրքիան առաջիկայում կարող է Ռուսաստանի հետ համաձայնագիր ստորագրել տիեզերական ոլորտում համագործակցության մասին: Այս մասին երկուշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի տիեզերական գործակալության ղեկավար Սերդար Հուսեյն Յըլդըրըմը:

«Մենք կառուցում ենք երկկողմ և բազմաթիվ հարաբերություններ երկրների ու միջազգային կազմակերպությունների հետ, որոնց համարում ենք մեր նպատակներին համապատասխան: Հաշվի առնելով, որ մենք արդեն աշխատում ենք տարբեր երկրների, այդ թվում` Ռուսաստանի հետ համագործակցության ընդհանուր պայմաններով, մենք նախատեսում ենք ստորագրել համաձայնագրեր մոտ ապագայում»,- ընդգծել է Յըլդըրըմը՝ պատասխանելով համապատասխան հարցին:

«Տիեզերքի ուսումնասիրությունը շատ բարդ և թանկ աշխատանք է, որը պահանջում է բարձր տեխնոլոգիաներ, ուստի միջազգային համագործակցությունը շատ կարևոր դեր ունի այս ոլորտում: Միջազգային մակարդակում մեր նպատակն է ամուր գործընկերային հարաբերություններ հաստատել տարածաշրջանային գործընկերների, մեր հարևանների հետ: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա մենք մեծ հնարավորություններ ունենք տիեզերական գործունեության շատ ոլորտներում: Ենթադրում ենք, որ շատ ավելի արագ կարող ենք առաջ շարժվել, եթե կարողանանք ամուր գործընկերային հարաբերություններ կառուցել` հիմնված փոխշահավետ համագործակցության սկզբունքի վրա»,- ասել է նա:

Փետրվարի 10-ին «Ռոսկոսմոս»-ի մամուլի ծառայությունից ՏԱՍՍ-ին հայտնել էին, որ Ռուսաստանը և Թուրքիան ակտիվորեն աշխատում են տիեզերական արդյունաբերության ոլորտում համագործակցության զարգացման երկկողմ միջկառավարական համաձայնագրի նախապատրաստման ուղղությամբ: Բացի այդ՝ «Ռոսկոսմոս»-ը  Թուրքիայից ակնկալում է տիեզերական արդյունաբերության ոլորտում համագործակցության հատուկ առաջարկներ, այդ թվում՝ իրենց տիեզերագնացին տիեզերք ուղարկելու շրջանակներում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր