Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս          Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել       Մեր վրայից հոգսը ընկավ, հոգսը բարձեցինք իր ուսերին ու կարող ենք հեշտ ու հանգիստ գնալ ու շարունակել մեր կյանքը    

07 ապր 2021 20:07

ՀՀ ողջ տարածքում ջերմաստիճանը կբարձրանա 7-9 աստիճանով՝ հասնելով +27…+33-ի

Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ ապրիլի 7-9-ն օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով։ Ապրիլի 8-9-ն օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին Սյունիքի հովտային գոտում կհասնի +30…+33, Արարատյան դաշտում և Երևանում՝ +27…+29 աստիճանի։

Հանրապետության տարածքում՝ ապրիլի 7-ի ցերեկը, 8-9-ը, 10-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 10-ի ցերեկը, 11-12-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 7-ի ցերեկը, 8-9-ն աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով:

Երևան քաղաքում՝ ապրիլի 7-ի ցերեկը, 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 10-12-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր