Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

12 ապր 2021 10:00

Պետք է Կրեմլին ցույց տալ, թե ինչի հետ վերջինս կբախվի, եթե նպաստի Ուկրաինայում իրադրության սրմանը

Եվրամիությունը եւ ԱՄՆ-ը պետք է Կրեմլին ցույց տան, թե ինչի հետ վերջինս կբախվի, եթե նպաստի Արեւելյան Ուկրաինայում իրադրության սրմանը կամ տարածաշրջան կուղարկի իր զորքերը:
հայտարարել Է Եվրախորհրդարանի պահպանողական Եվրոպական ժողովրդական կուսակցության (EVP) խմբակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերը Funke խմբի՝հրատարակություններին տված հարցազրույցում, որը հրապարակվել է ապրիլի 11-ին: Ռուսական իշխանությունների հնարավոր սադրանքների պատասխանը պետք է լինեն խիստ պատժամիջոցները, ինչպիսիք են ռուս օլիգարխների հաշիվների սառեցումը կամ SWIFT միջազգային վճարային համակարգից ՌԴ անջատումը, ընդգծել է քաղաքական գործիչը, որը նաեւ Գերմանիայի կառավարող կոալիցիայի մեջ մտնող Քրիստոնեա - սոցիալական միության (ՔՍՄ) նախագահի տեղակալն է:
Եվրապատգամավորի տեսանկյունից Եվրամիությունը եւ ԱՄՆ-ը պետք է Կրեմլին ցույց տան, թե «ինչ է ակնկալում Ռուսաստանի ղեկավարությունը, եթե այն շարունակի Ուկրաինայի արեւելքում իրադրության էսկալացիան կամ այնտեղ մտցնի իր զորքերը»: Արեւմտյան երկրների պատասխանը Մոսկվայի նման գործողություններին պետք է լինի «ուժեղ եւ ոչ երկիմաստ», հայտարարել է Վեբերը:
Նույնը վերաբերում է ԵՄ-ի հնարավոր արձագանքին Կրեմլի՝ Ալեքսեյ Նավալնիի քննադատության շուրջ ստեղծված իրավիճակին, որի առողջության վատթարացումը, ըստ ամենայնի, Ռուսաստանի ղեկավարության կանխամտածված գործողությունների արդյունք է, նշել է Եվրախորհրդարանում EVP խմբակցության ղեկավարը: «Չափաբաժնով պատժամիջոցների ժամանակն անցել է», - ամփոփել է Վեբերը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր