Սերժ Սարգսյանը պատերազմից 1,5 ամիս առաջ հրապարակավ հիմնավորեց, որ պատերազմ է գալիս, զգույշ եղեք , նա 2018-ի պատասխանը շատ շուտով կտա

«Մենք ասում էինք, որ այդ հանձնաժողովը փուչիկ կառույց է լինելու, այդ հանձնաժողովի նպատակները կեղտոտ են: րա նպատակը ոչ միայն Սերժ Սարգսյանին, Բակո Սահամյանին, բարձրաստիճան զինվորականներին քաղաքական ճնշման տակ պահելն է, այլ նաեւ ապրիլյանի հաղթանակը կասկածի տակ դնելն էր, որ գալիք պատերազմից առաջ մեզ թուլացնեն: Որ ասեն՝ դե էն էլ ենք կրվել, էս էլ ենք կրվել, հավասարության նշան դնեն»,-ասաց Աշոտյանը՝ հավելելով, որ ի վերջո, իրենք չգտան որեւէ տվյալ, որը կարող էր ապացուցել իրենց զարհուրելի ստերը:
Նա հիշեցրեց, որ նախորդ տարվա օգոստոսին Սերժ Սարգսյանը մեծ ասուլիս տվեց, որն ամբողջությամբ ապրիլյան պատերազմի մասին էր. «Շատերը չէին հասկանում, թե ինչու է խոսում միայն ապրիլյանի մասին, մենք ուզում ենք լսել, թե ոնց եղավ 2018 թվականը: Սերժ Սարգսյանը 2018-ի պատասխանն էլ շատ շուտով կտա»,-հայտարարեց ՀՀԿ փոխնախագահը:
Նրա խոսքով, Սերժ Սարգսյանը կարեւորում էր ապրիլյան պատերազմը, քանի որ զգում էր գալիք պատերազմը. «Նա պատերազմից 1,5 ամիս առաջ հրապարակավ հիմնավորեց, որ պատերազմ է գալիս, զգույշ եղեք»: