Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ          Տեսանյութ.«Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են Իսակովի պողոտան, այստեղ են կարմիր բերետավորները       Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը    

23 ապր 2021 13:22

Գործող իշխանությունը Հայաստանում փորձել է սահմանափակել Հայոց ցեղասպանության թեմայի արդիականացումը, իշխանությունը Թուրքիայի հետ մերձեցման ճանապարհներ է որոնում

Թուրքիան ունի ոչ միայն հսկայական ռազմական ուժ, որը վերջին տարիներին կուտակվել է մեր սահմաններին, փաստորեն Իգդիրում նոր ռազմական ենթակառուցվածք է ստեղծվել, այս ընթացքում ոչ միայն նոր ստորաբաժանումներ են մոտեցվել, այլև Թուրքիան ունի մեծ տնտեսական և ֆինանսական ուժ: Այն պայմաններում, երբ նա ոչ միայն ռազմական իմաստով է հզոր, այլ նաև տնտեսական իմաստով, չեմ բացառի, որ ռազմական ուժն օգտագործի՝ որպես սպառնալիքի գործոն, բայց փափուկ ուժի մեթոդներով, տնտեսական գործոններով երկիրը փորձի ներսից գրավել. լրագրողների հետ զրույցում ասաց «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը:




Նրա խոսքով՝ մեր երկրում կա կոռուպցիա և այս պայմաններում դժվար չէ կաշառել կոռուպցիայի հակված մարդկանց.


«Պատկերացրեք՝ ունենք պետական պաշտոնյա, որը կոռուպցիոն հակվածություն ունի, նրա համար ի՞նչ տարբերություն՝ իր քաղաքացուց է կաշառք վերցնում, թե ենթադրենք թուրքական ինչ-որ գործակալից։ Այդ ճանապարհով Թուրքիան կարող է ներթափանցել մեր երկիր, եթե դրա վտանգը չգիտակցենք: Խնդիրը ոչ միայն արտաքին վտանգն է, այլև ներսից ներթափանցման վտանգ է, որը պակաս լուրջ չէ։ Արտաքին սպառնալիքի և ներքին ներթափանցման պայմաններում Թուրքիան կարող է շատ ավելի մեծ վտանգ ստեղծել մեր երկրի համար»:


Ավետիքյանը համոզված է՝ Թուրքիայի ներթափանցումը Հայաստանում կանխելու համար պետք է ուժեղացնել անվտանգությունը.


«Մենք պետք է կարողանանք էապես ուժեղացնել մեր անվտանգության կառույցները, որոնք այժմ զբաղված են այս իշխանության ներքին հակառակորդների դեմ պայքարով, Մեղրիում քաղաքապետ են բռնում, Գորիսում փոխքաղաքապետ, և այլն: Իրականում պետք է ուժեղացնել անվտանգության կառույցները, որպեսզի նրանք զբաղվեն թուրքական ներթափանցության հակազդելով, թուրքական ազդեցության գործակալներին ինդենտիֆիկացնելով, նրանց մեկուսացնելով և մեր երկիրը մաքրելով»:


 Հարցին, արդյո՞ք օրվա իշխանությունները հակված են համաձայնել կովկասյան պլատֆորմի հետ, որով Թուրքիայի ներկայացվածությունը կապահովվի տարածաշրջանում, Ավետիքյանը պատասխանեց. «Հույս ունեմ, որ առաջիկայում տեղի կունենան ընտրություններ և դրա արդյունքում նոր իշխանություն կձևավորվի և այս իշխանությունների կատարած անհեթեթ, ոչ ռազմավարական քայլերը և դրա ծանրագույն հետևանքների մղձավանջը կդադարի»:


Անդրադառնալով Հայոց ցեղասպանության թեման իշխանությունների կողմից օրակարգում ակտիվ չպահելուն, Ավետիքյանը նշեց.


«Գործող իշխանությունը Հայաստանում փորձել է սահմանափակել այդ թեմայի արդիականացումը, քանի որ գործող իշխանությունը ճանապարհներ է որոնում Թուրքիայի հետ մերձեցման, դա ոչ մեկի համար գաղտնիք չէ: Դրա շուրջ բացահայտ քարոզչություն է իրականացնում՝ դեռևս գործող իշխանությունը փորձում է մերձեցման քաղաքականության համատեքստում հնարավոր բոլոր խոչընդոտող գործոնները, մեր պատմական հիշողությունը և արդի պահանջատիրությունը չեզոքացնել: Հույս ունեմ, որ այս կառավարող ուժը կզրկվի իշխանությունից, և այս մղձավանջը, երբ մեր ազգային արժանապատվությունը և մեր արդարացի ազգային իրավունքները փորձում են ոտնահարել, մի շիշ ձեթի համար, այս ամենը կդադարի»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր