Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

24 ապր 2021 16:34

Աղջիկ ջան, դե ես պետք ա ճոխ անեմ, դու մի քիչ անես, հո իմ պես չես կարող անել. Գագիկ Ծառուկյանը՝ որդու շքեղ հարսանիքի մասին

Այսօր Ծիծեռնակաբերդում Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում խոսեց նաև որդու շքեղ հարսանիքի մասին, որը տեղի ունեցավ օրեր առաջ:

Պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյո՞ք ճիշտ էր նման հարսանիք անել, եթե հաշվի առնենք այն, որ շատ մայրեր իրենց երեխաներին չեն էլ կարողացել հողին հանձնել:

«Աղջիկ ջան, դե ես պետք ա ճոխ անեմ, դու մի քիչ անես, հո իմ պես չես կարող անել: Ամեն մարդ իր հնարավորությունների սահմաններում իր երեխայի համար անում է: Երեխան է որոշել, զույգերն են որոշել, որ իրենց հարսանիքը կազմակերպեն: Այսօր օրական հարյուրավոր հարսանիքներ են լինում»:
Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվեցին՝ արդյո՞ք նա պահելու է պայմանավորվածություն ու չի առաջադրելու վարչապետի թեկնածություն, եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական ներկայացնի արտահերթ ընտրությունների համար:

«Անկախ ամեն ինչից, ես իմ խոսքը միշտ պահել եմ ու պահելու եմ, թող մնացածը մտածեն»,-ասել է նա:

Խոսելով կայանալիք ընտրությունների մասին՝ Ծառուկյանն ասել է, որ իրենք երկար տարիներ եղել են երկրորդ քաղաքական ուժը, ընտրություններին մասնակցելու են մենակ, գնում են հաղթելու, գնում են իրենց ծրագիրն իրականացնելու, երկիրն այս իրավիճակից հանելու:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր