Վանեցյանն աղմկահարույց հայտարարություններ արեց ԱԱԾ նախկին տնօրենի մասին.Փորձելով թուլացնել ԱԱԾ-ն՝ այս իշխանությունները փորձել են թուլացնել պետության հիմքերը          «Օրենքով գողի» են ձերբակալել. «Նուբարաշեն» և «Արմավիր» ՔԿ–ներում «զոն նայողներ» են եղել       Տեսանյութ.Իշխանության սխալը .Սահմանների ճշգրտման հարցը չի կարելի թողնել զինվորականներին, դա հղի է անկանխատեսելի հետևանքներով    

03 մայիս 2021 16:22

Տեսանյութ.Նորմա՞լ է, որ իմ մասին ասում են, թե տարավ 5 հազար երեխու գլուխ կերավ. որդիս էլ ա կռվել առաջնագծում

Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ ամբիոնից նորից դիմեց մանիպուլիացիայի` փորձելով իր վրայից ցրել պատերազմում մեր կրած խայտառակ պարտության և հողերը հանձնելու պատասխանատվությունը: Նա նախ հարց հնչեցրեց` նորմա՞լ է, որ իր մասին ասում են, թե տարավ 5 հազար երեխու գլուխ կերավ: Ապա նշեց, որ այդ պատերազմն իր ընտանիքի կողքով էլ է անցել, ու հիշեցրեց` իր որդին ևս կռվել է առաջնագծում: «Իմ որդին եղել է այն առաջնագծում, որտեղ մենք ամենաշատ զոհն ենք տվել»,-ասաց Փաշինյանը:

Նշենք, որ պատերազմից հետո մամուլում, նաև տարբեր անձանց կողմից տարածվեցին տեղեկություն այն մասին, որ Փաշինյանի որդուն կրակի տակից ազատելու համար բազմաթից զոհեր ենք տվել, և որ նրան անգամ առաջնագծում զինվորական հագուստով, շարքային զինվորի անվան տակ թիկնապահներ էին ուղեկցում, որ ապահովեն նրա անվտանգությունը:

Փաշինյանը թերևս դա նկատի ուներ`ասելով, որ ամենաշատ զոհն ենք տվել այդտեղ:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր