Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

25 մայիս 2021 11:17

Գորիսը՝ թիրախի տակ. ադրբեջանցիները ոչ միայն չեն նահանջել, այլև մեծացրել են իրենց կոնտինգենտը

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տարբեր սենսացիոն լուրերով ու հայտարարություններով իշխանությունը, և նրան սպասարկող մամուլը փորձում են Սյունիքում ու Գեղարքունիքում ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը մոռացնել տալ։


Հիշեցնեմ, որ մայիսի 12-ից Սյունիքի Մեծ Իշխանասարի և Սև լճի հատվածում ավելի քան 3,5կմ առաջ եկած ադրբեջանցի զինվորականները շարունակում են կանգնած մնալ նույն տեղում։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, թե ադրբեջանցիները կամ նրանց մի մասը նահանջել է, չի համապատասխանում իրականությանը։ 
Ադրբեջանցիները ոչ միայն չեն նահանջել, այլև մեր կողմից լռության ու արդեն հանդուրժելու ֆոնին մեծացրել են իրենց կոնտինգենտը՝ որոշակիորեն դիտարկման տակ պահելով Սիսիան-Գորիս ավտոճանապարհը և Գորիս քաղաքը։


Կրկնում եմ, որ թշնամու զորքը պարտադիր պետք է հետ քաշվի առնվազն դեպի ելման դիրքեր, հակառակ դեպքում Գորիսը մշտապես կլինի թիրախի տակ, իսկ Սիսիանից այն կողմ դեպի Սյունիքի այլ բնակավայրեր ու Արցախ մեկնելը կդառնա վտանգավոր։


Հանրությանը խաբելու, մոլորեցնելու և տարբեր հայտարարություններով շեղելու փոխարեն ՀՀ իշխանությունը պարտավոր է ձեռք առնել բոլոր միջոցները՝ թշնամուն մեր ռազմավարական տարածքներից հանելու համար»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր