Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 24-ի համար          Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»       Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»    

01 հուն 2021 17:01

Ժողովուրդ, էս ինչ եք դարձել, լավ, էսքա՞ն դաժան եք դուք, էսքա՞ն անսիրտ.13 տարեկան Արամը հրաժարվել է համերգին մասնակցելուց.Օրինակ վերցրեք

«Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության հիմնադիր, «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Գեղամ Նազարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.


Նրանք, ովքեր կազմակերպել են այսօրվա համերգը հրեշավոր քայլի են դիմում։ Ունենալ հինգ հազար զոհ, ամեն օր հողին հանձնել երիտասարդ տղաների մարմիններ, շարունակել որոնել զոհված տղերքի մարմինները, ունենալ հարյուրավոր գերիներ ու անել այսպիսի համերգ, հավատացեք, սա անպատիժ չի կարող մնալ։ Մենք կպատժվենք, բոլորս կպատժվենք այս սրբապղծության համար։ Մանկական կոլեկտիվների ղեկավարներ, երաժիշտներ, մարդ եղեք, մի անգամ կյանքում արժանապատիվ քայլի դիմեք։ Մտքում մի ասեք՝ դե կնվագենք, կերգենք, կքննադատեն, կանցնի, կգնա։ Չի անցնի, չի գնա։ Երկնքում ձեզ հարցնելու են՝ ի՞նչ էիք մտածում, երբ երեխաներին պարացնում էիք, իսկ ծնողները նոր էին հուղարկավորել իրենց 18, 19, 20 տարեկան տղաներին, ծնողները դեռ փնտրում էին իրենց երեխաներին, ծնողները դեռ փորձում էին հետ բերել իրենց երեխաներին Բաքվի բանտերից։ Ժողովուրդ, էս ինչ եք դարձել։ Ժողովուրդ, Վարդանը, Սարոն, Գոռը, Ալեքսը, Նարեկը, Արկադին, Դավիթը, Արամը, Տիգրանը, Կարենը, Աբգարը զոհվել են բոլորիդ համար։ Լավ, էսքա՞ն դաժան եք դուք, էսքա՞ն անսիրտ։ Լավ, ձեզ ասել են երգեք պարեք, բա դուք մարդ չեք, դուք որոշում չեք կարող կայացնե՞լ։ Կարող եք, դեռ ուշ չէ՝ կայացրեք։ Հատկապես երեկ Աբովյանում բոլորիս տեսած դաժան տեսարանից հետո կարող եք։ 13 տարեկան Արամը հրաժարվել է համերգին մասնակցելուց։ Օրինակ վերցրեք։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր