Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

02 հուն 2021 14:59

Դաշնակիցներ փնտրելու Հայաստանի ապարդյուն փնտրտուքները.Երեւանը, այսպես ասած, «լռվել» է Մոսկվայի ծիրում.Emerging Europe.

Այս ամսվա վերջին Հայաստանում պետք է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն, եւ արտաքին քաղաքականությունը առանցքային հարցը կդառնա: Այս մասին Emerging Europe-ում գրում է հոդվածի հեղինակ Քրիսթիան Մամոն:


«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ԼՂ շուրջ վերջին մարտական գործողությունների ժամանակ, որոնք ավարտվեցին Ռուսաստանի ջանքերով հրադադարի սահմանմամբ, Ադրբեջանը վայելում էր Իսրայելի եւ Թուրքիայի աջակցությունը: Ադրբեջանը բարձր տեխնոլոգիական իսրայելական սարքեր էր կիրառում, այդ թվում՝ ԱԹՍ-ներ: Հայաստանը մարտական գործողությունների ժամանակ ի նշան բողոքի հետ է կանչել Թել Ավիվում իր դեսպանին: Թուրքիան եւ Ադրբեջանն էլ ավելի խորը հարաբերություններ ունեն: Այդ երկու ազգերն ունեն լեզվական, մշակութային, էթնիկ կապեր: Թուրքական տասնյակ ԱԹՍ-ներ կիրառվեցին Ադրբեջանի հարձակման ժամանակ»,-գրում է Մամոն:



Հեղինակը նշում է, որ Խորհրդային միությունից անկախության ձեռքբերումից հետո Ռուսաստանը Հայաստանի գլխավոր դաշնակիցն է: Հայաստանը ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ անդամ է:


«Եվ ինչո՞ւ Ռուսաստանը գրեթե ոչինչ չարեց Հայաստանը պաշտպանելու համար: Երբ 2020 թվականի սեպտեմբերին սկսվեցին մարտական գործողությունները, ակնկալվում էր, որ Հայաստանն անվտանգության միջոցառումներ կձեռնարկի՝ համապատասխան ՀԱՊԿ կանոնակարգի, սակայն Ռուսաստանի դիրքորոշումը պարզ էր հենց սկզբից. ԼՂ-ն Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածք է, հավաքական պաշտպանության մասին ՀԱՊԿ ստատուտը չկիրառվեց»,-նշվում է հոդվածում:


Հեղինակը հավելում է, որ Ռուսաստանը Հայաստանի անկայուն դաշնակիցն է: 


«Այնուամենայնիվ, դա հնարավորություններ եւ Հայաստանի պաշտպանության համար էական միջոցների ընդունման շահագրգռություն ունեցող միակ երկիրն է։ Այսպիսով, Երեւանը, այսպես ասած, «լռվել» է Մոսկվայի ծիրում»,-նշում է հեղինակը։


Վկայակոչելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը, որը դատապարտում էր Ադրբեջանի հարձակումը Լեռնային Ղարաբաղում եւ նրա կողմից Թուրքիայի սիրիական վարձկանների օգտագործումը՝ հեղինակը նշում է, որ Ֆրանսիան, ըստ էության, նույնպես իրական աջակցություն չի ցուցաբերել։ Մամոն նաեւ նշում է Իրանը՝ որպես Հայաստանի պոտենցիալ դաշնակցի։ Նրա խոսքով՝ իրանական սահմանը մնում է դեպի աշխարհ Հայաստանի ելքերից մեկը, եւ երկու երկրների միջեւ հաստատվել են պակաս հավանական գործընկերային հարաբերություններ։


«Բացի այդ, Իրանի գլխավոր տարածաշրջանային մրցակիցներից մեկը վերջերս բարձրացած Թուրքիան է, եւ երկու երկրները պաշտպանում են Սիրիայում հակամարտող կողմերին»,- նշում է նա։ «Սակայն պատերազմի ժամանակ Իրանը, ինչպես եւ Ռուսաստանը, չեզոք պաշտոնական մոտեցում էր որդեգրել»,- ավելացնում է հեղինակը։ Անցած տարվա պատերազմը Լեռնային Ղարաբաղում ի ցույց դրեց Հայաստանի մեկուսացումն աշխարհում, նշվում է հոդվածում։ Հեղինակի խոսքով՝ երկիրը չափազանց փոքր է եւ չափազանց աննշան տնտեսական տեսակետից, որպեսզի ստիպի համաշխարհային տերություններին ռեսուրսներ տրամադրել նրա պաշտպանության համար։ Հայաստանի փաստարկները հօգուտ այն բանի, որ Լեռնային Ղարաբաղը պատկանում է իրեն, հակասում են միջազգային իրավունքի համընդհանուր ընդունված սկզբունքներին, էլ ավելի են թուլացնում Երեւանի միջազգային դրությունը։


«Թերեւս, Հայաստանի հաջորդ խնդիրը դառնալու է դաշինքների ամրապնդումը տարածաշրջանային տերությունների հետ, որոնք երաշխավորում են նրա անվտանգությունը՝ առանց ինքնիշխանությանն ավելորդ վնաս հասցնելու. ընտրություններն այս ամիս ցույց կտան, թե ինչ ուղղությամբ է ընթանալու այդ գործընթացը»,- ամփոփում է Քրիսթիան Մամոն:  


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր