Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

11 դեկ 2020 14:50

Ղարաբաղյան այս պատերազմում Թուրքիան ռազմական հեղինակություն,տարածաշրջանային ազդեցություն է ձեռք բերել, ինչն էլ նաև փող կբերի

Իսպանական El Mundo պարբերականը հրապարակել է հոդված, որտեղ հեղինակ Լուիս Միգել Հերթադոն խոսում է Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի աշնանը տեղի ունեցած պատերազմի արդյունքում՝ Թուրքիայի ձեռքբերումների և տարածաշրջանային ազդեցության մասին:


Հեղինակը խոսում է երեկ Բաքվում կայացած ռազմական շքերթի մասին՝ նշելով, որ մասնակիցների շարքում են եղել ավելի քան 3000 զինվորականներ, թուրքական բանակի հատուկջոկատայիններ, ցուցադրվել է 150 միավոր ռազմական տեխնիկա, ռազմական ավար:


Անդրադառնալով հակամարտությանը՝ Հերթադոն նշում է, որ այն 30-ամյա պատմություն ունի, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության միակ երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է:


Պատերազմի արդյունքների մասով հոդվածագիրը նկատել է, որ հայկական կողմը հայտնվել է ճգնաժամի մեջ, որը սպառնալիք է հանդիսանում իշխող վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը:


«Թուրքիան, որը երկար ժամանակ առաջնորդվում է «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսով, առանցքային դեր է խաղացել հակամարտությունը հօգուտ Ադրբեջանի լուծելու համար»- ասել է հեղինակը:


Հակամարտության սկզբնական շրջանում Ադրբեջանն օգտագործում էր իսրայելական անօդաչու սարքեր, որոնք փոխարինվել են թուրքական արտադրության «Բայրաքթար»-ներով: Բացի այդ Անկարան Ադրբեջան է ուղարկել սիրիացի վարձկանների, որոնք մեղադրվում են բազմաթիվ ռազմական հանցագործությունների համար, հավելել է Հերթադոն՝ նշելով, որ պատերազմը դադարել է 44 օր անց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ՌԴ միջնորդությամբ ստորագրված հայտարարությամբ, որով Լեռնային Ղարաբաղի զգալի մասն անցնում է Ադրբեջանի վերահսկողությանը:


Ըստ հեղինակի հենց այս հայտարարությունն էլ թույլ է տվել Ռուսաստանին կրկին ստանձնել դատավորի դերը տարածաշրջանում՝ ամրացնելով իր դիրքերը: Սակայն Ռուսաստանը միակ պետությունը չէ, որն օգտվել է այս հակամարտությունից, Թուրքիայի համար այս հակամարտության արդյունքում  նոր հնարավորություններ են ստեղծվել՝ ամրանալու Հարավային Կովկասում: Սա պայմանավորված է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ առաքելության Բաքվի դիտորդական դիտակետում թուրքական զորքի առկայությամբ:


«Այսպիսով Էրդողանը տարածաշրջանում ձեռք է բերել ո՛չ միայն ժողովրդականություն, այլ նաև ռազմական հեղինակություն և ազդեցություն, ինչը նշանակում է, որ դա փող կբերի: Եթե մինչև նախորդ սեպտեմբերն Ադրբեջանին թուրքական զենքի վաճառքը կազմում էր 100 եվրո, ապա ԼՂ-ում անօդաչու սարքերի ցույց տված արդյունքները Սերբիային, Ուկրաինային և Կատարին ստիպում են ներդրումներ կատարել «Բայրաքթարներ» ձեռք բերելու համար»,– եզրափակել է հեղինակը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր