Բաքվի ռազմական դատարանում կշարունակվի Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու «դատավարությունը»          Մեր Սուրբ Եկեղեցու դեմ տարատեսակ հարձակումների մտահոգություններով ալեկոծ են մեր հոգիները, խաղաղություն գտնենք մեր Տեր Հիսուս Քրիստոսով       Հրայր Թովմասյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ    

11 հուն 2021 16:40

Իմ եղբայր Իլհամ Ալիևի հետ կհանդիպենք Շուշի քաղաքում և համաձայնագիր կստորագրենք

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել  է, որ Արցախի` Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ կատարելիք իր այցի ընթացքում նա նախ կայցելի Ֆիզուլի (Վարանդա), հետո` Շուշի: Այս մասին գրում է «Անադոլու» գործակալությունը:


«Իմ եղբայր Իլհամ Ալիևի հետ կհանդիպենք Շուշի քաղաքում և համաձայնագիր կստորագրենք: Խոսքը Ադրբեջանի և Թուրքիայի միջև մասշտաբային փաստաթղթի մասին է»,-նշել է Թուրքիայի նախագահը:


Էրդողանը նաև կոչ է արել անհապաղ լուծել ականապատ դաշտերի խնդիրն Արցախում:




Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր