Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

15 հուն 2021 13:30

Մարտահրավեր ՝ ուղղված ոչ միայն մեզ, այլ նաև ՌԴ-ին և Իրանին. Էրդողանը թուրքական առաջին «սուլթանն» է, որի պիղծ ոտքը կկոխկրտի Շուշիի հողը

Իրանագետ, ԵՊՀ դասախոս, «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Վարդան Ոսկանյանը գրում է.


«Էրդողանը թուրքական առաջին «սուլթանն» է, որի պիղծ ոտքը կկոխկրտի Շուշիի սրբազան հողը պատմության ողջ ընթացքում։


Նաև քարոզչական իմաստով սա մարտահրավեր է՝ ուղղված ոչ միայն մեզ, այլ նաև Ռուսաստանին և Իրանին, շատ հստակ և հանդուգն մի ուղերձ առ այն, որ Արցախի սիրտն իբրև թե այլևս թուրքի ոտքի կոխան է, իսկ Հայաստանը, Ռուսաստանը և Իրանը պետք է հաշտվեն այս մղձավանջային մտքի հետ։


Այսու, Շուշիի հայկական վերանվաճումը և ապաթուրքականացումը ոչ միայն մեր կողմից, այլ նաև մեր դաշնակիցների և բարեկամների հետ ամենասերտ գործակցությամբ առնվազն հասարակական մակարդակում պետք է ձևակերպվի՝ որպես միասնական  պատվի խնդիր, քանզի մեր տարածաշրջանում օսմանյան ծավալապաշտության դեմ պայքարում դարեր շարունակ հեղվել է հենց հայկական, ռուսական և իրանական արյուն»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր