«Հոկտեմբերի 27-ի» գործով մեղադրող դատախազը Փաշինյանի դեմ հանցագործության վերաբերյալ հաղորդում է ներկայացրել՝ մեղադրելով նրան պատերազմի ժամանակ պետական դավաճանություն կատարելու մեջ․«Հրապարակ»

Նման եզրահանգման է եկել դատախազի ավելի քան երկու տասնամյակի փորձ ունեցող, Հոկտեմբերի 27-ի գործով մեղադրող դատախազ, այժմ փաստաբանությամբ զբաղվող Հակոբ Մարտիրոսյանը։ Նա պատերազմից հետո արդեն մի քանի ամիս զբաղված է եղել մինչպատերազմական և պատերազմական իրադարձություններն ուսումնասիրելով և դրանց հիման վրա եզրակացրել է, որ Փաշինյանը կատարել է առերևույթ, առանձնապես ծանր հանցագործություն՝ պետական դավաճանություն, և նրա նկատմամբ պետք է գործ հարուցվի Քրեական օրենսգրքի 299-րդ և իրավասությունների գերազանցման հոդվածներով։ Այդ ուսումնասիրությունները՝ որպես հանցագործության մասին հաղորդում ՀՀ գլխավոր դատախազին ուղարկելու առիթը դարձել են Փաշինյանի՝ օրերս հնչեցրած սպառնալիքները՝ քաղաքացիական պատերազմ, վենդետա, ինչպես Մարտիրոսյանն է ասում՝ արյան վրեժ լուծելու մասին։ Նա՝ որպես փորձառու դատախազ, կարծում է, որ Գլխավոր դատախազությունն իր դիմումին ընթացք կտա, որովհետև փաստարկներն ամուր իրավական հենքի վրա են կառուցված»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։