Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին          Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ       Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք    

04 հոկ 2018 18:33

Մեղադրող դատախազի կողմից հովանավորչություն է ցուցաբերվել Դոն Պիպոյի նկատմամբ. պաշտպան

Քրեական աշխարհում Դոն Պիպո մականունով հայտնի, վերջերս կալանքից ազատված Արթուր Ասատրյանը, Զապ մականունով հայտնի Անդրանիկ Սողոյանը եւ Օշականցի Գեւորիկ անունով հայտնի Գեւորգ Մելիքյանը չէին ներկայացել դատարան։ Նշենք, որ հիշյալ քրեական հեղինակությունների սպանությունների նախապատրաստման մեջ մեղադրվող 4 անձանց մասով գործը քննվում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում։
Այսօր՝ հոկտեմբերի 4- ի դատական նիստում հայտնի դարձավ, որ այս գործով տուժող հեղինակությունները պատշաճ ծանուցվել են դատական նիստի օրվա եւ ժամի վերաբերյալ։ Դատական նիստը կայացավ առանց տուժողների։ Այսօրվա դատական նիստում ամբաստանյալ Զոհրաբ Ղումաշյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը բացարկ հայտնեց այս գործով մեղադրանքը պաշտպանող դատախազ Արամ Արամյանին: Հովհաննիսյանի խոսքով՝ գործի նախաքննության ավարտին Զոհրաբ Ղումաշյանի պաշտպանները զրկված են եղել գործի նյութերի ամբողջ ծավալին ծանոթանալու հնարավորությունից. նյութերին ծանոթանալու համար իրենց ողջամիտ ժամանակ չի տրամադրվել: Արդյունքում պաշտպանական կողմը չի ներկայացրել գործի համար էական նշանակություն ունեցող միջնորդություններ:
Պաշտպանի խոսքով՝ Արամ Արամյանը կանխակալ վերաբերմունք ունի կողմերի նկատմամբ։ Մասնավորապես մեղադրող դատախազի կողմից հովանավորչություն է ցուցաբերվել գործով տուժող Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի նկատմամբ:
Ըստ նրա, եթե երկրում քաղաքական իրավիճակը չփոխվեր, Արթուր Ասատրյանի տանն այդպես էլ խուզարկություն չէր կատարվելու եւ չէր հայտնաբերվելու ողջ ռազմամթերնքն ու հրազենը։
Ըստ պաշտպանական կողմի՝ գործով տուժող Արթուր Ասատրյանն անօրնական ազդեցություն ունի մեղադրող դատախազի նկատմամբ, կաշկանդված է այս գործով տուժողի նկատմամբ հատուկ վերաբերմունքով:
«Արամյանը, կաշկանդված լինելով տուժողների անձով, կողմնակալ վերաբերմունք է ցուցաբերել եւ ցուցաբերելու գործով ամբաստանյալ Զոհրաբ Ղումաշյանի նկատմամբ՝ նպատակ ունենալով դրսեւորելու այնպիսի դիրքորոշում, որը հաճո կլինի տուժողներին»,-ասաց Հովհաննիսյանը:
Մեղադրող դատախազ Արամյանը, սակայն, հերյուրանք որակեց տուժող կողմի նկատմամբ օրենքից չբխող մոտեցում ունենալու վերաբերյալ պաշտպանի հայտարարությունը։ Դատարանը՝ դատավոր Վահե Խալաթյանի նախագահությամբ որոշում կայացրեց մերժել պաշտպանի միջնորդությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր