Ուղիղ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել          Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր       Տեսանյութ.Գեղարքունիքի փոխմարզպետի կյանքից զրկված որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է    

16 հուն 2021 16:17

Հայաստանից նույնպես ներկայացուցիչներ են հրավիրվել Անթալիայի ֆորումին

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի խոսքերով՝ Հայաստանից նույնպես ներկայացուցիչներ են հրավիրվել Անթալիայի դիվանագիտական ֆորումին:


«Ակնկալվում է, որ Թուրքիան մեծ մասնակցություն կտեսնի Հարավարևելյան եվրոպական ԱԳ նախարարների առաջիկա գագաթնաժողովում և Անթալիայի դիվանագիտական ֆորումում», - թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Շավուշօղլուն մամուլի ասուլիսին, որը վերաբերել է երկրի Անթալիա նահանգում դիվանագիտական ֆորումի նախապատրաստմանը:


Ըստ նրա՝ պարբեր պետությունների ղեկավարներ ու արտաքին գործերի նախարարներ կմասնակցեն Հարավարևելյան եվրոպական համագործակցության գործընթացի (South-East European Cooperation Process / SEECP) գագաթնաժողովին:


«Անթալիայի դիվանագիտական ֆորումը կհյուրընկալի 12 պետությունների ղեկավարների, 43 արտաքին գործերի նախարարների, պետությունների չորս նախկին ղեկավարների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, մտավորականների և ակադեմիկոսների», - գրել է «Անադոլուն»:


Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ Եվրոպական Միության արտաքին քաղաքականության ղեկավար Ջոսեպ Բորելը նույնպես միանալու է հանդիպումներին:


Նրա խոսքերով՝ Անթալիայում հունիսի 17-ին նախատեսված SEECP գագաթնաժողովում քննարկելու են վերջին զարգացումները:


Թուրքիայի դիվանագիտության ղեկավարն ասել է, որ ֆորումին կքննարկվեն բազմաթիվ համաշխարհային հարցեր, ներառյալ՝ իրավիճակը Հարավային Կովկասում և հնարավորությունները տարածաշրջանային խաղաղության համար:


«Ադրբեջանական հողերը [նկատի ունի 2020-ի 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի կողմից Արցախից օկուպացված տարածքները] երեք տասնամյակ մնացել էին օկուպացիայի տակ, և դիվանագիտական նախաձեռնությունները բավարար չէին հողերն ազատագրելու համար։ [...] Ադրբեջանի համբերությունը անսահման չէր, և Ադրբեջանը վերցրեց իր հողերը», - հավելել է Չավուշօղլուն, ում երկիրն աջակցել էր Արցախի դեմ ադրբեջանական ռազմական ագրեսիային։


«Երկար տարիներ Բաքուն զսպվածություն էր պահպանում՝ փորձելով դիվանագիտական ճանապարհներով լուծել հայ-ադրբեջանական հակամարտությունը: Ավելի քան 40 օր տևած պատերազմի արդյունքում Ադրբեջանը հասավ իր հողերի ազատագրմանը օկուպացիայից: Բոլոր երկրները պետք է հարգեն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը », - ասել է թուրք նախարարը։


Արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ «տարածաշրջանային համագործակցությունից տարիներով մեկուսացված Հայաստանը պետք է դասեր քաղի տարածաշրջանում գործընթացներից, որը տարածաշրջանում խաղաղություն կապահովի»:


Չավուշօղլուն նշել է, որ Հարավային Կովկասում համագործակցությունից «կշահեն հենց Հայաստանն ու հայ ժողովուրդը»։


«Երկար տարիներ Հայաստանը պարտադրում էր հարաբերությունները հարևան երկրների հետ, մեկուսացվում էր համագործակցությունից: Եվ այս ամենը սեփական սխալներով», - ասել է նա:


Չավուշօղլուն հաղորդել է, որ Հարավային Կովկասում տիրող իրավիճակը կքննարկվի նաև Անթալիայում կայանալիք դիվանագիտական ֆորումում, որի բացումը նախատեսված է հունիսի 18-ին:


Նրա խոսքերով՝ Հայաստանից նույնպես ներկայացուցիչներ են հրավիրվել Անթալիայի ֆորումին:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր