Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

16 հուն 2021 16:38

Տեսանյութ.«Չագուչի» հեղափոխության էպիկենտրոնը լինելու է Սյունիքը.էնտեղ մի քանի գյադա-գյուդա էլ կա, նրանց երգն էլ է երգված, խոհուրդ եմ տալիս, որ ասֆալտի վաննաներ ընդունեն

Այսօր Վայքում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ երեկ՝ Սյունիք այցին, երբ նրա խոսքով՝ իրենց լավ ընդունեցին: «Երկվա մեր քարոզարշավը փլուզում է ոմանց կառուցած խաղաքարտային տնակը, ուղղակի փլուզվել է, միֆեր էին կառուցել, թե իրենք Հայաստանում քաղաքական պրոցեսներ են սկսել»:




«Սյունիքից դուրս ենք եկել, էնտեղ հետցնցումներ են սկսվել, հայտարարություններ են անում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է հայտարարություն արել, ես իրենց զգուշացրել էի, որ աշխատողների նկատմամբ չփորձեն քաղաքական ներգործություն ցուցաբերել, դուք՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, կարմիր գիծն արդեն անցել եք, ինչը նշանակում է, որ կապույտ չագուչն առաջինը ձեր գլխին է ջարդվելու»,-ասաց Փաշինյանը:


Փաշինյանը նշեց, որ այս մտահոգող հարցերն արդեն լուծված են և ընդամենը հանգիստ սպասել է պետք դատավճիռներին: «Բոլոր կոռումպացված տեղացի էն փայատերերը, որոնք պաշտոնով փայ են վերցրել, բոլոր այդ փայերը վերցվելու են և վերադարձվելու են ժողովրդին, կառավարությանը, ձեր հարցը լուծած է, էլ թեմա չկա, մենք ունենք բոլոր այն պաշտոնյաների ցուցակը, որոնք առավել ակտիվ են, մենք նրանց խորհուրդ ենք տալիս չթպրտալ, առնվազն նրանք աշխատանքից կազատվեն: էնտեղ մի քանի գյադա-գյուդա էլ կա, նրանց երգն էլ է երգված, ուղղակի խոհուրդ եմ տալիս, որ ասֆալտի վաննաներ ընդունեն»:




Վերջինս խոսելով Սյունիքում անհնազանդությունների մասին, նշեց, որ «Չագուչի» հեղափոխության էպիկենտրոնը լինելու է Սյունիքը: «Պողպատը այդ հեղափոխության պաշտոնական անունն է, իսկ չագուչը ժողովրդական անունն է, և Սյունիքի ժողովուրդը այս ընտրություններին ծնկի է բերելու իրենց կեղեքող էլիտային»:


Մանրամասները՝ տեսանյութում։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր