Հետաքրքիր իրադարձություններ են ծավալվում մեր շուրջբոլորը, որոնք էապես կարող են փոխել տարածաշրջանային իրավիճակը          Ամերիկացի գիտնականներն առաջին անգամ մարդուն խոզի երկու երիկամ են փոխպատվաստել       Հակաբիոտիկները հարցի լուծում չեն.Բժիշկ Մյասնիկովն ասել է` ինչպես կարելի է տնային պայմաններում բուժել «Օմիկրոնը»    

23 հուն 2021 15:18

Ադրբեջանը Բայրաքթարներ է տեղակայել Նախիջևանում

Ադրբեջանն ու Թուրքիան մարտավարական զորավարժություններ են անցկացնում Նախիջևանում։ Տեղեկությունը հայտնում են ռուսական ԶԼՄ–ները` հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը։


«Հունիսի 21-ից 23-ն ընկած ժամանակահատվածում հատուկ մարտավարական զորավարժություններ են անցկացվում, որոնց մասնակցում են Նախիջևանի կայազորի զորքերը և Թուրքիայի ԶՈւ կառավարման մարմինները»,–ասված է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունից հայտնել են նաև, որ զորավարժությունների ընթացքում զինվորականները մշակում են կապի միասնական համակարգի օգնությամբ գործողությունների համակարգումը, շտաբների միջև տվյալների փոխանակման ապահովումը, ինչպես նաև ԱԹՍ–ների օգնությամբ ստացված տվյալների ինտեգրումը մարտերի կառավարման միասնական համակարգում:


Զորավարժություններին ներգրավված անձնակազմի և տեխնիկայի թվաքանակի վերաբերյալ տվյալներ չեն հայտնում։


Միաժամանակ, զորավարժությունների լեգենդի համաձայն, պայմանական հակառակորդի հրետանային մարտկոցը հարված է հասցրել ադրբեջանական զորքերի առաջապահ դիրքերին։ Իսկ մարտկոցի տեղաշարժը իհարկե վերահսկվել է Bayraktar-TB2 ԱԹՍ–ի օգնությամբ։
Հունիսի 23-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը լուսանկարներ է հրապարակել Նախիջևանի առանձին համազորային բանակի և Թուրքիայի Զինված ուժերի միջև հունիսի 21-23-ն անցկացվող մարտավարական վարժանքներից։ Կադրերում երևում է, որ Ադրբեջանը Bayraktar TB2 տեսակի անօդաչուներ է տեղակայել Նախիջևանի՝ վերջերս պաշտոնապես բացված աերոդրոմում։ Այս մասին հայտնում է Razm.info մասնագիտացված կայքը։


Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է, որ վարժանքների ընթացքում Նախիջևանի Գերագույն մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովը հանդիպել է Թուրքիայում Bayraktar TB2 ԱԹՍ-ների դասընթացներ անցած սպայական ու ենթասպայական անձնակազմի հետ։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր