Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

24 հուն 2021 10:00

Արցախի նախագահի ջերմ աջակցությունը Փաշինյանին հունից հանել են արցախցիներին, որոնք էլ փորձում են հասնել Հարությունյանի հեռացմանը.«Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Արցախում շարունակվող բողոքի ակցիաները վերջին օրերին ակտիվ ընթացք են ստացել և, չնայած շատերի կանխատեսմամբ դրանք մարվելու են, սակայն իրենցով վերհանել են արցախցիների շրջանում Արցախի և Հայաստանի իշխանությունների նկատմամբ կուտակված խորը դժգոհությունը: Արցախում համարում են, որ Փաշինյանը երկիրը նպատակաուղղված պատերազմի է տարել, որպեսզի արդարացնի Արցախը հանձնելու իր ծրագիրը՝ այն ներկայացնելով որպես պատերազմի արդյունք: Իսկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, իմանալով այդ ծրագրերի մասին, ոչ միայն այդ ծրագրի մաս է դարձել, այլև մինչև հիմա աջակցում է դրան:


«Փաստ» թերթի տեղեկություններով, Արցախի նախագահի ջերմ հարաբերություններն ու աջակցությունը Նիկոլ Փաշինյանին հունից հանել են արցախցիներին, որոնք էլ փորձում են հասնել Հարությունյանի հեռացմանը: Արցախյան մեր աղբյուրի փոխանցմամբ, նրանք համարում են, որ Փաշինյանի այս ընտրությունը հնարավորություն է տալու ավարտել նախապես պլանավորած ծրագիրը՝ հասնելով Արցախի ամբողջ տարածքի հանձնմանն ու թեմայի վերջնական փակմանը, ուստի իրենց հավաքներով փորձում են կանխել դա:


Արցախցիների հավաստմամբ, իրենք այլևս կորցնելու բան չունեն, և իրենց պայքարը նպատակ ունի փրկել իրենց կյանքը և Արցախի մնացած հատվածը հայկական պահել: Ի դեպ, ըստ էության, խորհրդարանական ուժերից միայն «Արդարություն» կուսակցությունն է, որ աջակցում է այս պայքարը, մյուսները կա՛մ չեզոք դիրքում են, կա՛մ սատարում են Հարությունյանին»։


Մանրամասները թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր