Սյունիքի նոր առաջացած սահմանագծում մեր զինվորները կունենան ժամանակակից անվտանգ բունկեր

Նույն ժամանակում, մեր "ԱրԱր" հիմնադրամը ևս ոչ մի օր չի կանգնել, և կրկնակի ինտենսիվությամբ շարունակել է իրականացնել իր ծրագրերը՝ աջակցելու մեր զինված ուժերին։ Առաջիկայում մենք հաջորդաբար կպատմենք մեր կողմից իրականացվող տարբեր ծրագրերի մասին, որքանով որ թույլ է տալիս դրանց գաղտնիությունը։ Այսօր պատիվ ունենք ներկայացնել դրանցից մեկը՝ Սյունիքի նոր առաջացած սահմանագծում մեր հիմնադրամի աջակցությամբ կառուցված ժամանակակից անվտանգ բունկեր, որը հանդիսանում է թե կացարան, և թե ապահով աշխատասենյակ մեր զինծառայողների համար։ Մեր նպատակն է, որպեսզի մեր բոլոր զինծառայողները ծառայեն հնարավորինս անվտանգ պայմաններում, և կարողանան առավելագույնս արդյունավետ իրականացնել իրենց մարտական գործառույթները, և այս հարմարավետ բունկերը դրա կարևոր տարրերից մեկն է։
Անվտանգ ծառայություն ենք ցանկանում մեր պաշտպաններին, և շնորհակալություն հայտնում բոլոր այն մեր գործընկերներին և աշխատակիցներին, որոնց աջակցությամբ հնարավոր դարձավ այս կարևոր ծրագրի իրականացումը։
Ավետիք Չալաբյան

