Ողբերգական վթար՝ Գեղարքունիքում, 24-ամյա ՊՆ ծառայողի «Mazda»-ն բախվել է ծառերին ու հայտնվել դաշտում          Ինչ է խոստանում Չինական հորոսկոպը կենդանակերպի նշաններին դեկտեմբերի 15-19-ի համար       Անկում տարադրամի շուկայում, ինչ փոխարժեքներ են սահմանվել դեկտեմբերի 15-ի համար    

03 հուլ 2021 15:02

Եթե խոսենք Հաջիեւի տերմինաբանությամբ, ապա Ադրբեջանը եւս պետք է Հայաստանին տա, ասենք, «Թովուզի միջանցքը» Ռուսաստանի ուղղությամբ

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիեւը Washington Times-ի իր հոդվածում ադրբեջանցի պաշտոնյաներին բնորոշ տոնով քողարկված շանտաժ է հնչեցրել Հայաստանի հասցեին:


Մասնավորապես, պաշտոնյան ասել է, որ «Զանգեզուրի միջանցքը տնտեսական հնարավորություններ կստեղծի ինչպես Ադրբեջանի եւ Հայաստանի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի համար», հաղորդում է Trend- ը:


«Միջանցքի բացմամբ Նախիջեւանի մեկուսացումը կդադարի, իսկ Հայաստանի մայրաքաղաք Երեւանը Ադրբեջանի տարածքով ցամաքով կկապվի Մոսկվայի եւ այլ մայրաքաղաքների հետ: Ադրբեջանը հույս ունի, որ տարածաշրջանային վերափոխման այս գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խումբը չի մնա անցյալում, այլ կդառնա ապագայի մի մաս»,- ասել է Հաջիեւը:


Հենց այս աղավաղված տեսքով է ադրբեջանցի պաշտոնյան վերապատմել եռակողմ հայտարարության դրույթները, որոնք վերաբերում են տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների բացմանը: Թվում է, թե այդպիսի բարձրաստիճան պաշտոնյային պետք չէ բացատրել «հաղորդակցության» ու «միջանցքի» տարբերությունը: Եւ, այնուամենայնիվ, Հաջիեւը փորձում է խորամանկել՝ «Զանգեզուրի միջանցքը» հակադրելով ադրբեջանական հաղորդակցություններին եւ հայտարարությունում ամրագրված պարտավորությունները ներկայացնելով որպես Բաքվի լայն շռայլ ժեստ: Եթե խոսենք Հաջիեւի տերմինաբանությամբ, ապա Ադրբեջանը եւս պետք է Հայաստանին տա, ասենք, «Թովուզի միջանցքը» Ռուսաստանի ուղղությամբ: Անկասկած, նման «միջանցքը» կծառայի տարածաշրջանային կապերի զարգացմանը:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր