Արարատի մարզում բախվել են «Opel»-ն ու շտապօգնության ավտոմեքենան, կան տուժածներ          Ինչպիսին է Ավագ շաբաթվա ծիսական ժամանակացույցը       Սպանվել է ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հրամանատար Ալիռեզա Թանգսիրին    

30 մար 2026 13:12

Ինչպիսին է Ավագ շաբաթվա ծիսական ժամանակացույցը

Ինչպիսին է Ավագ շաբաթվա ծիսական ժամանակացույցըՁեզ ենք ներկայացնում Արարատյան Հայրապետական թեմի եկեղեցիների Ավագ շաբաթվա ծիսական ժամանակացույցը: 
 
Մարտի 29, Ծաղկազարդ. Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ
 
9.30 - Անդաստան, ճյուղերի օրհնություն
11.00 - Ս. Պատարագ: Ավարտին կկատարվի երեխաների օրհնության կարգ
17.00 - Երեկոյան ժամերգություն, Դռնբացեք
 
Մարտի 30՝ Ավագ երկուշաբթի: Արարչագործության, անիծված թզենու եւ տաճարը վաճառականներից մաքրելու հիշատակության օր
 
9.00 - Առավոտյան ժամերգություն
17.00 - Երեկոյան ժամերգություն
 
Մարտի 31, Ավագ երեքշաբթի: Տասը կույսերի հիշատակության օր (Մատթ. 25:1-13)
 
9.00 - Առավոտյան ժամերգություն
17.00 - Երեկոյան ժամերգություն
 
Ապրիլի 1, Ավագ չորեքշաբթի: Հիշատակ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի մատնության
 
9.00 - Առավոտյան ժամերգություն
17.00 - Երեկոյան ժամերգություն
 
Ապրիլի 2, Ավագ հինգշաբթի
 
9.00 - Առավոտյան ժամերգություն: Ավարտին` ապաշխարողների արձակման կարգ
11.00 - Ս. Պատարագ
16.00 - Ոտնլվայի արարողություն: Ավարտին` յուղի օրհնություն
19.00 - Խավարման կարգ 
 
Ապրիլի 3, Ավագ ուրբաթ
 
11.00 - Խաչելության կարգ
17.00 - Թաղման կարգ
 
Ապրիլի 4, Ավագ շաբաթ
 
9.00 - Առավոտյան ժամերգություն
17.00 - Երեկոյան ժամերգություն
18.00 - Ճրագալույցի Ս. Պատարագ
19․30 - «Հարության Ավետիս» ավանդական կանթեղներով երթ՝ ԱՀԹ առաջնորդանիստ Ս․ Սարգիս եկեղեցուց 
 
Ապրիլի 5, Սուրբ Զատիկ. Մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոն
 
11.00 - տոնական Ս. Պատարագ
 
Ապրիլի 6, Ննջեցյալների հիշատակության օր` Մեռելոց
 
10.30 - Ս. Պատարագ
12.30 - Հոգեհանգիստ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր