Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

06 հուլ 2021 13:17

Ան-26 ինքնաթիռը ծովն է ընկել. ուղևորների թվում երեխաներ կան

Փրկարարները պարզել են Կամչատկայում Ան-26 ինքնաթիռի կործանման վայրը։ Տեղեկությունը հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով արտակարգ ծառայությունների ներկայացուցչին:

Ռուսաստանում ինքնաթիռի կոշտ վայրԷջքի հետևանքով մարդիկ են մահացել
«Ենթադրաբար որոշվել է ինքնաթիռի կործանման կետը», - ասել է գործակալության զրուցակիցը:

Ծովային նավեր են ուղարկվել այդ հատված։

Պետրոպավլովսկ-Կամչատսկի–Պալանա չվերթ իրականացնող Ան-26 ինքնաթիռը կապի դուրս չի եկել: Օդանավում եղել է 22 ուղևոր ու անձնակազմի 6 անդամ։  Ուղևորների թվում երկու երեխա կա։

Հրապարակվել է ուղևորների ամբողջական ցանկը` Ալեքսանդրա Անդրեյկինա, Օլգա Անդրեյկինա, Պյոտր Այանի, Սերգեյ Բոյարշին, Ալեքսանդր Կարիմուլին, Միխայիլ Կուդաշկին, Կոնստանտին Լապտև, Եվգենի Լևիցկի, Ալյոնա Լիսիչկինա, Տատյանա Մայորովա, Օլգա Մոխիրևա, Մարիա Նեստերովա, Եվգենի Նեստերուկ, Եկատերինա Պոնիկարովա, Անաստասիա Պոպել, Իվան Սիվակ, Յուրի Ստոլյարով, Յուլյա Սուրովցևա, Արտյոմ Տիշչենկո, Օլգա Ուստիինովա, Ալիսա Խվալեևա, Մարիա Շիրոկովա։

Կամչատկայի ավիացիոն ձեռնարկության տեղեկության համաձայն՝ N 251 չվերթի հետ կապը կորել է Պալանա բնակավայրից 9 կիլոմետր հեռավորության վրա, վայրէջք կատարելուց առաջ:

Կամչատկայում Ան-26-ի անհետացման հարցերով «թեժ գիծ» է բացվել։ Անվտանգության կանոնները խախտելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր