Նախատոնական և տոնական շրջանը ձեր կյանքի մի մասն է, թույլ տվեք ինքներդ ձեզ լինել անկեղծ          Կարգալույծ եղած նիկոլական սարկավագը նիկոլականներին կշտամբող գրառում է առել․ «Հրապարակ»       Լոռիում բախվել են 2 «Opel Astra», որոնցից մեկն այնուհետև բախվել է երկաթե էլեկտրասյանը, կան տուժածներ    

06 հուլ 2021 16:04

Դանակը ձեռքին մտել է թոշակառու կնոջ տուն, ծեծելով՝ փորձել է խեղդել, քաշել պոկել է ականջօղերը,դանակով վնասել նախաբազուկը

Հուլիսի 5-ին, ժամը 12.15-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Մարտունու բաժին հաղորդում էր ստացվել, որ Վաղաշեն գյուղում հարձակվել են նույն գյուղի 90-ամյա բնակչուհու վրա, պոկել ականջօղերը, ինչի հետևանքով պատռվել են ականջների բլթակները:


Ոստիկանությունից  հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 12.00-ի սահմաններում Վաղաշեն գյուղի 44-ամյա բնակիչը, գլխարկը գլխին քաշած, դանակը ձեռքին, մտել է թոշակառու կնոջ տուն, քաշելով հանել է տնից, ձեռքերով հարվածներ հասցնելով՝ փորձել է խեղդել նրան, ապա քաշել պոկել է ոսկյա ականջօղերը, պարանոցի ոսկյա կախազարդը և դանակով վնասելով նախաբազուկը՝ դիմել է փախուստի:




Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Մարտունու բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ կասկածյալը Վաղաշեն գյուղում հայտնաբերվել և բերման է ենթարկվել Մարտունու բաժին: Նրա անձնական խուզարկությամբ տաբատի գրպանից հայտնաբերվել է հանցագործության գործիք խոհանոցային դանակը և բժշկական դիմակ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է պարանոցի կախազարդը և մեկ ականջօղը:


Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով հարուցվել է քրեական գործ: 44-ամյա տղամարդը ձերբակալվել է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:


Կատարվում է նախաքննություն:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր