Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 18-ի համար          Թրամփի վարչակազմը մեղմացրել է պատժամիջոցները, որոնք կիրառվել էին Թուրքիայի դեմ       Վանաձոր քաղաքի շենքերից մեկի էլեկտրական հաշվիչների վահանակում հրդեհ է բռնկվել    

24 դեկ 2020 11:53

Անհապաղ մեկնելու եմ Գորիս.տեղեկացա, որ Որոտան համայնքից 12 տուն անցնում է Ադրբեջանին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին կալանավորելու վերաբերյալ Քննչական կոմիտեի միջնորդությունը:


Դատարանի բակում լրագրողների հետ զրույցում Առուշ Առուշանյանն ասաց, որ անհապաղ մեկնելու է Գորիս, որովհետև նոր տեղեկություններ է ստացել, որ համայնքներից տներ են անցնում ադրբեջականական կողմին:


«Տեղեկացա, որ մեր պատմական հողերից՝ Որոտան համայնքից 12 տուն անցնում է  Ադրբեջանին, պետք է արագ հասնել մարզ, որ հասկանանք, թե ինչ է կատարվում: Թշնամին որոշում է, որ սա կամ նա իրենն է, գնանք հասկանանք, թե ինչ են անելու»,-ասաց Առուշանյանը:


Հարցին,թե իրենք են բանակցելու, Առոշանյանն ասաց՝ պետք է որոշենք, բանակցնեք, հասկանանք, թե ինչ է կատարվում, Կառավարությունը չկա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր