Ֆրանսիան հորդորում է՝ զգույշ եղեք, ոչ ասեք Ռուսաստանի և Չինաստանի պատվաստանյութերին
![](https://armenpress.am/static/news/b/2020/11/1034479.jpg)
Նրա խոսքով, այսօր Եվրոպայում հաստատվել է միայն չորս պատվաստանյութ COVID-19-ի կանխարգելման համար:
«Կան երկրներ, օրինակ Իսպանիան, որոնք փորձել են թույլատրել այլ պատվաստանյութեր՝ ռուսական կամ չինական: Ֆրանսիան իր գործընկերներին ասում է՝ զգույշ եղեք, ոչ ասացեք այդ պատվաստանյութերին»,-ասել է Բոնը։
Քաղաքական գործիչը նշել է, որ հանրապետությունը պարբերաբար թարմացնում է այն պետությունների ցուցակները, որոնցում համաճարակաբանական իրավիճակը զարգանում է տարբեր ձևերով: Սակայն, ըստ նրա, Փարիզը մտադիր չէ չեղյալ հայտարարել այլ երկրներից թռիչքները, եթե այնտեղ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը սրվի:
Ria-ն գրում է, որ ռուսական Sputnik V պատվաստանյութը հաստատվել է 68 երկրի կողմից, որոնց ընդհանուր բնակչությունը կազմում է ավելի քան 3.4 միլիարդ մարդ: Այն աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում ժողովրդականությամբ: