Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

13 սեպ 2016 19:13

Եթե նորանշանակ վարչապետը կարողանա փողոցներից հանել արագաչափերն ու տեսախցիկները, որոնք տեռորի են ենթարկում ժողովրդին, շոշափելի ձեռքբերում կլինի

Սեպտեմբերի 13-ին «Հայացք» մամուլի ակումբը հյուրընկալել էր ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ  Նարեկ Գալստյանին:
Բանախոսն անդրադարձավ ներքաղաքական վերջին զարգացումներին՝ վարչապետի հրաժարականին, խոսեց նաև  առաջիկայում կայանալիք ՏԻՄ ընտրություններից:

«Երկու տարվա ընթացքում չի եղել մի նկատելի ձեռքբերում, որ այս կառավարությունն ունեցել է:  Հովիկ Աբրահամյանը ժամանակին  հայտարարեց, որ պատրաստվում են  իրապես պայքարել մենաշնորհների, կոռուպցիայի դեմ, ինչ-որ գործնական քայլեր կատարել, եթե կա որևէ շոշափելի արդյունք, ես կասեմ՝ սխալվել եմ, բայց որևէ շոշափելի բան չկա: Թե ինչ կտա նոր վարչապետի նշանակումը, կարծում եմ եթե համակարգային փոփոխություն չլինի, անձերի փոփոխությունից մեծ ակնկալիքներ  չպետք է ունենալ: Բայց մեզանում սովորություն կա ի սկզբանե  չքննադատել, այլ սպասել հնարավոր արդյունքների: Եթե օրինակ նորանշանակ վարչապետը կարողանա փողոցներից հանել արագաչափերն ու տեսախցիկները, որոնք տեռորի են ենթարկում ժողովրդին, կարծում եմ, որ շոշափելի ձեռքբերում կլինի: Ըստ իս՝ այս պահին իշխանությունը փորձում է փրկել իր դեմքն ընտրական գործընթացից առաջ, տեսնենք, թե որքանով կստացվի»,-ասաց Նարեկ Գալստյանը, տեղին  համարելով  Հովիկ Աբրահամյանի պաշտոնազրկումը: Ըստ նրա,  այս կառավարությունն ամենանդեմն էր: 

Խոսելով երկրում ստեղծված վիճակի մասին նա ասաց. «Հուլիսյան դեպքերը ցույց տվեցին, որ անգամ փաստացի հանցագործությանը, իսկ մենք ՊՊԾ գնդի գրավումը չենք կարող չհամարել այդպիսին՝ անկախ ազնիվ կամ ոչ ազնիվ դրդապատճառներից, հասարակության մի ստվար զանգված հայտնեց իր աջակցությունը: Սա ցուցանիշ է, որ մեր հասարակության շրջանում կտրուկ արմատական փոփոխության պահանջ կա: Ըստ այդմ՝ իշխանությունը պետք է գնա արմատական բարեփոխումների, որովհետև այսօր հայտնվեց ծայրահեղական այս 30 հոգանոց խումբը, վաղը չգիտես ով կհայտնվի:

Նարեկ Գալստյանը նաև նկատեց, որ հայաստանյան ներքաղաքական դաշտում մի բացասական երևույթ է նկատվում՝ քաղաքական գործընթացները դուրս են գալիս հանրահավաքային պայքարից. «Անցած տարի հանրահավաք անցկացրեցինք և ընդամենը 300-400 հոգի մարդ հավաքվեց, դա մեզ համար վատ էր, իսկ երեք ամիս առաջ դահլիճային միջոցառում կազմակերպեցինք, այդ ժամանակ 800 մարդ էր եկել: Նիկոլ Փաշինյանի կուսակցության հանրահավաքն էլ շատ սակավաթիվ էր: Վատ է, որ  քաղաքական գործընթացները դուրս են գալիս հանրահավաքային, փողոցային պայքարից, մինչդեռ քաղաքական ամենակարևոր գործիքը դա հանրահավաքային պայքարն է, և երբ դա սպառվում է, խոսում է զենքը, ինչպես եղավ հուլիսյան դեպքերի ժամանակ»:
Անդրադառնալով ՏԻՄ ընտրություններին Նարեկ Գալստյանը նշեց, որ իրենք շատ կարևորում են առաջիկայում կայանալիք ՏԻՄ ընտրությունները և շատ տեղեր առաջադրել են իրենց թեկնածուներին. «Ցանկացած ՏԻՄ ընտրություն խորհրդարանական ընտրություններից առաջ ուժերի չափման ամենա լավ տեղն է: ՏԻՄ ընտրություններում իշխանությունների գործելաոճը ակնհայտ ցույց կտա, թե ինչպիսին է լինելու խորհրդարանական ընտրությունները»,-եզրափակեց նա: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր