Բելառուսում մտադիր են պաշտոնյաների և զինվորականների համար մահապատիժ սահմանել պետական ​​դավաճանության համար          5 զոհերի գանգերը պետք է անհապաղ հետ բերել. Փարիզի Մարդու թանգարանում գտնվում են 18 հազար գանգեր, վախեցել են հրապարակել       Չինաստանը եւ Ռուսաստանը՝ որպես 2 երկրներ, որոնք «վտանգ են ներկայացնում բազմաբեւեռ աշխարհի համար.Պետք է դեմն առնել՝ խուսափելու սառը պատերազմից    

14 օգոս 2021 19:44

Ուսի ցավը գիշերային ժամերին կարող է վկայել թոքերի քաղցկեղի մասին

Ուսերի ցավը կարող է տարբեր հիվանդությունների նշան լինել՝ ներառյալ թոքերի քաղցկեղի, հատկապես, եթե դրանք ցավում են գիշերային ժամերին:

Ըստ ԱՄՆ-ի Մոֆիթի օնկոլոգիական կենտրոնի մասնագետների՝ եթե հանգստի ժամանակ ուսի շրջանում ցավ է առաջանում, ընդ որում գիշերը ցավն ուժգնանում է, սակայն չկա շարժունակության կորուստ, դա կարող է վկայել թոքերի քաղցկեղի մասին: Ուռուցքը կարող է ճնշում գործադրել մոտ գտնվող նյարդի վրա, ինչը ցավի զգացողություն է առաջացնում:

Ուսի ցավը կարող է կապված լինել նաեւ ոսկրային մետաստազների հետ: Ըստ Verywell Health-ի՝ թոքերի քաղցկեղով հիվանդ մարդկանց մոտ 30-40 տոկոսը վաղ թե ուշ ոսկրային մետաստազներ է ունենում:

Այնուամենայնիվ, ուսի ցավը, անշուշտ, թոքերի քաղցկեղի միակ վաղ նշանը չէ: Այդ հիվանդության առկայության մասին կարող են վկայել նաեւ քաշի անբացատրելի կորուստը, հոգնածության չափից մեծ զգացողությունը, շնչահեղձությունը, շնչառության դժվարությունը, չդադարող հազը, արյուն հազալը եւ վերին վերջույթների լիմֆատիկ հանգույցների այտուցումը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր