Տեսանյութ.Կիրանցում գերլարված իրավիճակ է, սև բերետավոտներն ուժի կիրառմամբ փորձում են բացել ճանապարհը          Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց       Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն    

18 օգոս 2021 11:37

Ալիևն ուղերձներ է հղում ոչ միայն մեզ. Հաշվի առնելով, թե ինչպիսի գերնպատակ է հետապնդում Ադրբեջանը, չի բացառվում, որ լարվածությունը կարող է ավելի մեծանալ

Ադրբեջանցիների գլխավոր նպատակը խաղաղության պայմանագրի կնքումն է իրենց ձեռնտու պայմաններով։  Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրանագետ Արտյոմ Տոնոյանը։

Նրա խոսքով` կար սրան նախորդած հարաբերական դադարի փուլ, երբ Ալիևը չէր խոսում ներկայիս պարբերականությամբ։ «Այդ կարճատև դադարի ընդհատման պատճառը պետք է փնտրել ՌԴ-Ադրբեջան հարաբերությունների լարվածության համատեքստում, որը կապված է նաև սահմանազատման ու արցախյան հիմնախնդրի հետ»,–ասաց Տոնոյանը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Քարվաճառ կատարած այցի ժամանակ հերթական սպառնալիքներն է ուղղել Հայաստանին և հայտարարել, որ Վարդենիսն ու Սյունիքի մարզն ադրբեջանական հողեր են:
«Ալիևն ուղերձներ է հղում ոչ միայն մեզ, այլև առաջին հերթին Ռուսաստանի Դաշնությանը, որ չի պատրաստվում հետ կանգնել իր ծրագրերից և առավել ևս պահանջներից։ Նրա ուղերձներն ուղղված են նաև միջազգային հանրությանը, քանի որ տարբեր մակարդակներում խոսվում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և այդ թեմայով հանդիպումների անհրաժեշտության մասին։ Հետևաբար, Ալիևը հետպատերազմյան իր օրակարգն առաջ տանելով` փորձում է հետին պլան մղել արցախյան հիմնախնդիրը»,– ասաց իրանագետը։

Տոնոյանի կարծիքով` ադրբեջանական կողմն ակնկալում էր, որ Հայաստանում կայացած ընտրություններից հետո կարող էր լինել իրենց ձեռնտու լուծում, բայց հայկական կողմը չի ընդունում առաջադրված պայմանները, ինչն էլ բերում է նոր լարվածության։ Ըստ նրա` սահմանազատման խնդիրն ինքնանպատակ չէ, և այդ թեմայով ճնշում է գործադրվում ՀՀ–ի վրա, որպեսզի պաշտոնական Երևանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու վերջնականապես փակի արցախյան հակամարտության էջը։Տոնոյանի խոսքով` հաշվի առնելով, թե ինչպիսի գերնպատակ է հետապնդում Ադրբեջանը, չի բացառվում, որ լարվածությունը կարող է ավելի մեծանալ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր