Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

10 սեպ 2021 11:18

Թեև Կիևը զոհեր չի ցանկանում, սակայն հրամանի դեպքում բանակը կարող է վերցնել Դոնեցկը և Լուգանսկը

Ուկրաինական բանակը կարող է վերցնել Դոնեցկը և Լուգանսկը, սակայն Կիևը զոհեր չի ցանկանում։ Այս մասին նախօրեին հայտարարել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը: Այս մասին գրում է Tass-ը։


«Մեր բանակը կարող է կատարել ցանկացած խնդիր: Այսօր, եթե գերագույն հրամանատարը հրաման տա վերցնել Դոնեցկը և Լուգանսկը, նրանք [ուկրաինական բանակը] կարող են դա անել: Բայց ինչ անել այդ տասնյակ, հարյուր հազարավոր մարդկանց հետ, որոնք կարող են մահանալ։ Ո՞վ պատասխանատվություն կրի դրա համար», - ասել է նա 1 + 1 հեռուստաալիքի եթերում:


Նրա խոսքով՝ ուկրաինական բանակի ծառայողները «կռվելու բոլոր հնարավորություններն ունեն»:


Դանիլովը հիշեցրել է, որ Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը մշակել է Դոնբասում հակամարտության կարգավորման հինգ սցենար:


«Այժմ մենք շարժվում ենք առաջինով՝ քաղաքական և դիվանագիտական: Մենք բանակցում ենք մեր գործընկերների հետ՝ Գերմանիայի և Ֆրանսիայի հետ համապատասխան ձևաչափով», - ասել է նա:


Միաժամանակ, Անվտանգության խորհրդի քարտուղարը բացառել է Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունների ներկայացուցիչների հետ կարգավորման շուրջ բանակցությունների հնարավորությունը: Դանիլովը, միևնույն ժամանակ, ճիշտ է համարում, եթե բանակցությունները վարեն Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Զելենսկին և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր