Բաքվի ռազմական դատարանում կշարունակվի Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու «դատավարությունը»          Մեր Սուրբ Եկեղեցու դեմ տարատեսակ հարձակումների մտահոգություններով ալեկոծ են մեր հոգիները, խաղաղություն գտնենք մեր Տեր Հիսուս Քրիստոսով       Հրայր Թովմասյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ    

21 սեպ 2021 12:16

Տեսանյութ.Արտաշիրիմում եմ անելու, կարող է՝ ուրիշի մարմին են տվել,իմ ձեռքով տանելու եմ մի քանի երկիր

Պետք է հանդիպեմ վարչապետին, ու ինքն ասի՝ ի՞ր հրամանով է քանդվել երեխուս շիրիմը: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց զոհված զինծառայողի հայրը, որի որդու շիրմաքարը քանդել էին: Ըստ զինծառայողի հոր՝ ինքը ունեցել էր բոլոր թույլտվությունները՝ շիրմաքարի կառուցման համար, բայց հետո պատճառաբանել էին, որ պետք է բոլոր շիրմաքարերը միանման լինեն:

Նա նշեց, թե հնարավոր է՝ որդուն արտաշիրիմում անեն, քանի որ իրեն չեն տրամադրել ԴՆԹ պատասխանը: «Արդեն իրենց չեմ հավատում, ոչ մեկին չեմ հավատում: Կարող է՝ ուրիշի մարմին են տվել, ամեն ինչ հնարավոր է: Եթե այսօր կարողանում են սրբապղծություն անել, կարող են դա էլ անել: Քանի մարմին են տվել, հետո պարզվել է՝ իրենց երեխան չէ: Արտաշիրիմում եմ անելու, իմ ձեռքով տանելու եմ մի քանի երկիր»,-ասաց նա:

Զոհված զինծառայողի հայրը նաև նշեց, թե այսօր Եռաբլուրում Նիկոլ Փաշինյանն իրենց չի հանդիպել: «Էսօր ո՞վ է հնարավորություն ունեցել տեսնել Փաշինյանին, ինքը պետք է գար այստեղ: Հանդիպում չի եղել»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր