Փաշինյանը կաթողիկոսին գահընկեց անելու ծրագրի «տակ է մնացել»․ «Հրապարակ»          Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա, եղանակն առաջիկա օրերին       Գյումրիում 2-ամյա երեխան իրենց տան 3-րդ հարկի պատուհանագոգից անզգուշաբար վայր է ընկել    

21 սեպ 2021 15:30

Թուրքիան շատ լավ գիտի, որ Ղրիմը ՌԴ-ի ինքնիշխան մասն է.Զախարովան` Թուրքիայի` Ղրիմում ընտրությունները չճանաչելու մասին հայտարարությանը

Մոսկվան մեծ ուշադրություն կդարձնի Ղրիմում Պետդումայի ընտրությունները չճանաչելու մասին Թուրքիայի ԱԳՆ հայտարարությանը: Այս մասին YouTube-ի «Soloviev Live» ալիքում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Թուրքիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Թանժու Բիլգիչի հայտարարությունը։


Հայտարարության մեջ նշվում էր, որ Պետդումայի ընտրությունների արդյունքները, որոնք անցկացվել են 2021 թվականի սեպտեմբերի 17-19-ը Ղրիմում, «Թուրքիայի համար իրավական ուժ չունեն»:


«Թուրքիան շատ լավ գիտի, որ Ղրիմը Ռուսաստանի Դաշնության ինքնիշխան մասն է, և շատ լավ գիտի, որ մենք երբեք չենք անտեսում նման հայտարարությունները», - նշել է Զախարովան:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր