Ջալալ Հարությունյանի գործով ուշագրավ որոշում կկայացվի. «Ժողովուրդ»          Հովիկ Աբրահամյանը կմասնակցի՞ թոռան հարսանիքին․ «Հրապարակ»       Ովքեր են ինքնառաջադրվել ՔՊ վարչության անդամ դառնալու համար. «Ժողովուրդ»    

01 հոկ 2021 15:26

Ադրբեջանում հայտնվել է իրանամետ «Հուսեյնականների» շարժումը, սա հերթական ծպտյալ խմբավորումն է

Իրանական հեռուստաալիքները հաղորդում են Ադրբեջանում իսլամական դիմադրության շարժման՝ «Հուսեյնականների» մասին: Դրոշի տեսքը, որը նման է Թեհրանի աջակցությունը  վայելող շիա բոլոր խմբերի դրոշներին, ուղղակիորեն ցույց է տալիս նրանց ծագումը ԻՀՊԿ-ից. նշում է թելեգրամյան Рыбарь ալիքը:


«Սա հերթական ծպտյալ խմբավորումն է, որը իրանցիները տեղակայում են գրեթե տասնյակներով: Իրաքի փորձը ցույց է տալիս, որ նրանց ողջ գործունեությունը կարող է սահմանափակվել միայն ԶԼՄ-ների գործողություններով և սոցիալական ցանցերում հայտարարություններով: Այնուամենայնիվ, նման կառույցները կատարում են բազայի դեր, որի հիման վրա, անհրաժեշտության դեպքում, ստեղծվում են մարտական ստորաբաժանումներ և քաղաքական թևով լիարժեք կազմակերպություն: Այսպես ձևավորվել է լիբանանյան «Հըզբոլլահը»:


«Հուսեյնականների» ստեղծմամբ Իրանը հիմք է ստեղծում Ադրբեջանի հետ հարաբերությունների կտրուկ վատթարացման դեպքում ընդհատակյա գործունեության, ինչպես նաև այնտեղ արմատացած իսրայելական գործակալներին հակազդելու համար», - նշում է ալիքը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր