Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

06 հոկ 2021 11:33

«Գորշ գայլերի» առաջնորդ Բահչելին հայտարարել է, որ ահաբեկչության դեմ պայքարի մասին Ռուսաստանի հռետորաբանությունն արժանահավատ չէ

Թուրքիայի ազգայնական ուղղվածության, «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպության քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում կուսակցության» (MHP-ԱՇԿ) առաջնորդ Դևլեթ Բահչելին խորհրդարանի ամբիոնից հանդես է եկել Ռուսաստանին ուղղված կոշտ քննադատությամբ:

Բահչելին մասնավորապես նշել է, որ Իդլիբում ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ Ռուսաստանի հռետորաբանությունն արժանահավատ չէ:

Ըստ թուրք ազգայնական գործչի՝ իր այդ եզրակացության համար հիմք է հանդիսանում այն հանգամանքը, որ Ռուսաստանը մի կողմից թույլ է տալիս Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցությանը (PKK-ՔԲԿ) և «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատին» (YPG) գրասենյակներ բացել Մոսկվայում, մյուս կողմից խոսում է ահաբեկչության դեմ պայքարից:

Բահչելին նշել է նաև, որ Ռուսաստանը և Սիրիան իբր M4 մայրուղու անվանգությունն ապահովելու նպատակով համատեղ ռազմական գործողություններ են օրակարգ բերում, իսկ սա նշանակում է, որ երկրորդ Աֆղանստանի վերածված Իդլիբից մարդիկ փախնելու են Թուրքիա: Իսկ սրան համաձայնվելը, ըստ թուրք ազգայնական գործի, վեր է երևակայությունից:

Աղբյուր`    artigercek.com

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր