Բաքվի ռազմական դատարանում կշարունակվի Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու «դատավարությունը»          Մեր Սուրբ Եկեղեցու դեմ տարատեսակ հարձակումների մտահոգություններով ալեկոծ են մեր հոգիները, խաղաղություն գտնենք մեր Տեր Հիսուս Քրիստոսով       Հրայր Թովմասյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ    

07 հոկ 2021 16:58

Վրաստանի վարչապետը կարող է հրաժարական տալ. լրատվամիջոցներ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կարող է հրաժարական տալ, հաղորդում է ընդդիմադիր TV Pirveli հեռուստաալիքը`հղում կատարելով իշխող «Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» կուսակցության աղբյուրին:

Ինչպես նշում է sputnik-georgia.ru-ն, ըստ աղբյուրի, Ղարիբաշվիլին կարող է կորցնել կառավարության ղեկավարի պաշտոնը`մարզերում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում տապալման պատճառով:

Վրաստանում ՏԻՄ ընտրություններն անցկացվել են հոկտեմբերի 2-ին: Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների՝ հոկտեմբերի 30-ին երկրի 20 քաղաքներում տեղի կունենան քաղաքապետի ընտրությունների երկրորդ փուլերը:

Աղբյուրի խոսքերով, Ղարիբաշվիլիին կարող է փոխարինել Վրաստանի ներկայիս Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն, քանի որ նա «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի վստահված անձն է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր