Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 18-ի համար          Թրամփի վարչակազմը մեղմացրել է պատժամիջոցները, որոնք կիրառվել էին Թուրքիայի դեմ       Վանաձոր քաղաքի շենքերից մեկի էլեկտրական հաշվիչների վահանակում հրդեհ է բռնկվել    

09 հոկ 2021 13:02

Կութի և Սոթքի միջանկյալ հատվածում կրակահերթ է եղել

Այս քանի օրը Կութում հանգիստ է` ադրբեջանցիները սադրանքներ չեն դիմել։ ArmDaily.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Կութի բնակիչ Ատոմ Ղարիբյանը։


Ավելի վաղ ադրբեջանցիները հրդեհել էին Գեղարքունիքի մարզի Կութ, Սոթք ու Նորաբակ բնակավայրերի արոտավայրերը, ինչի հետևանքով Կութի բնակիչների կենդանիներն առանց արոտավայրի էին մնացել, այրվել էին նաև խոտհարքի համար նախատեսված տարածքները։


Ղարիբյանը տեղեկացրեց, որ բնակիչները կենդանիների խոտի ձմռան պաշարը գնելու են, իսկ անասունների մի մասն էլ ստիպված են արդեն իսկ վաճառել։


«Այլ բնակավայրերից գալիս են անասունները գնում ու գին գցում` իմանալով, թե ինչքան ծանր վիճակում են մարդիկ ու որ ստիպված են վաճառում անասունները»,- ասաց Կութի բնակիչը։


Վերջինս տեղեկացրեց, որ երկու օր առաջ Կութի ու Սոթքի միջև ընկած տարածքում կարճատև կրակոցների ձայներ են լսել, բայց թե կոնկրետ ադրբեջանցիներն են կրակել, թե ոչ, Ղարիբյանը տեղյակ չէր։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր