Չավուշօղլուին անհամար վիճակի մեջ գցեցին՝ փող խնդրելո՞ւ եք եկել Կատար          Ձեր առաջնորդ Փաշինյանի նկարը haqqin.az-ի էջերից չի իջնում... Ալեն Սիմոնյանի ընտանիքի անդամների գործերն իշխանափոխությունից հետո լավացել են       Ուկրաինան խնդրում է ԱՄՆ-ին Աֆղանստանի համար նախատեսված ամերիկյան զենքի մի մասը փոխանցել Կիեւին    

27 հոկ 2021 13:13

Հարգանքով վերաբերվել ՀՀ այն քաղաքացուն, որը գերադասել է կարտոֆիլ ուտելով մնալ իր երկրում, ոչ թե , հաշիվները տեղափոխել օտարերկրյա տարբեր բանկեր

Ազգային ժողովը քննարկում է Կենտրոնական բանկի խորհրդիի անդամի պաշտոնում ՔՊ-ական նախկին պատգամավոր Արտակ Մանուկյանի թեկնածությունը:


«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը հայտարարեց, թե Արտակ Մանուկյանը 7-րդ գումարման ԱԺ-ի ամենաակտիվ պատգամավորներից մեկն է եղել:



«Նա այն եզակներից է եղել, որ ուսումնասիրել է ոչ միայն իր հանձնաժողովին վերաբերող օրինագծերը, այլ՝ գրեթե բոլոր օրինագծերը: Մարդ, որն, ի տարբերություն շատերի, շատ քիչ է բացակայել ԱԺ նիստերի դահլիճից», - ասաց Վարդանյանը:


Նա զարմանալի համարեց, որ Արտակ Մանուկյանն այսօր հանդիպեց «դեղին մամուլին» բնորոշ հարցազրույցի նմանվող հարցադրումների:


Պատգամավորի խոսքով՝ այնպիսի տպավորություն է, որ 30 տարի է՝ ՔՊ-ն է ղեկավարում երկիրն ու բոլոր մեղքերը փորձ է կատարվում բարդել այս երկու-երեք տարիների վրա:


«Պետք է հասկանալ, որ շատ հարցադրումներ, որ մեր ընդդիմադիր գործընկերներն ուղղում են մեզ, դրանք, նախևառաջ, ձեզ է պետք ուղղել, որովհետև երկար ժամանակ ոչ արդյունավետ ղեկավարում իրականացրել եք դուք ու անընդհատ խոսել այս կամ այն հարցի վերաբերյալ, ճիշտ չէ», - ասաց Վարդանյանը:


Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի կողմից բարձրացված «կարտոֆիլային հարցին»՝ իշխանական պատգամավորն ասաց, թե իրեն, որպես մի մարդու, որը տեսել է և ՀՀ անկախության հռչակումը, և բոլոր պատերազմները, շատ ծանր էր:


«Ես հիշում եմ՝ ինչ ծանր ճանապարհ մեր ծնողները, մենք անցանք անկախության ձևավորումից ի վեր: Ինչքան բարդ էր գոյատևել այդ տարիների ընթացքում ու յուրաքանչյուրը փորձում էր ամեն ինչ անել, որ երկիրը երկիր դառնա», - նշեց Վարդանյանը:


Նա ընդգծեց, թե ընդդիմադիր պատգամավորն ասում է, թե ոչ բոլոր մարդիկ կարող են միս ուտել, մարդիկ կան՝ կարտոֆիլ են ուտում:


«Կներեք էլի, բայց ես կուզենայի մի փոքր հարգանքով վերաբերվել ՀՀ այն քաղաքացուն, որը գերադասել է մնալ Հայաստանում զրկանքների միջոցով, այո, կարտոֆիլ ուտել, բայց մնալ ու երկիր կերտել, որը գերադասել է մնալ այստեղ, ոչ թե հաշիվները տեղափոխել օտարերկրյա տարբեր բանկեր: Ես կուզեի մենք հարգալից վերաբերվեինք մեր զինվորին, որի սննդակարգում կարտոֆիլը եղել է, կա ու կմնա», - ասաց Վարդանյանը:




ՔՊ-ական պատգամավորն ասաց, թե երբ խոսում են այսօր խնդիրների մասին, ընդդիմադիրներն իրենք իրենց հարց չե՞ն տալիս՝ ինչ դերակատարություն են ունեցել այդ խնդիրների ձևավորման հարցում:


Նա խնդրեց, որ ԱԺ շենքից դուրս գալիս, շքեղ մեքենաների մեջ նստելիս, շքեղ առանձնատներ այցելելիս ընդդիմադիրները միշտ հիշեն՝ ոչ միայն իրենք, այլ նաև այն անձինք, ովքեր իրենց պատճառով ստիպված են եղել կարտոֆիլ ուտել, մնացել են Հայաստանում ու կերտելու են այս երկրի ապագան:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր