Ի՞նչ կա թաքնված, ինչու է Վաղարշակ Հարությունյանի համար ՌԴ-ն մերժում, իսկ Փաշինյանն անձամբ խնդրում. «Փաստ»

«Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, Վաղարշակ Հարությունյանի՝ դեսպան նշանակվելու ագրեմանի հարցումը երկու անգամ ուղարկվել է Մոսկվա, սակայն այնտեղից պատասխան չի եղել: Դեսպանի նշանակման պարագայում հարցումը հաստատվում է 20 օրվա մեջ, իսկ եթե 20 օրում պատասխան չկա, նշանակում է, որ այն մերժված է: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Հարությունյանի նշանակման դիմումը փաստացի երկու անգամ մերժել է պաշտոնական Մոսկվան, իսկ դրա համար, ասում են, պատճառները շատ են:
Հերթական անգամ, ըստ թերթի տեղեկության, Նիկոլ Փաշինյանն անձամբ է խնդրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Հարությունյանին այդ պաշտոնում նշանակելու համար: Իսկ թե ինչու է Փաշինյանն անձամբ խնդրում, մտածելու տեղիք է տալիս...»