Տեսանյութ.Արգելվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ելքը Հայաստանից, քրեական հետապնդում է հարուցվել նրա նկատմամբ          Իջևան-Սևան-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա տուժած       «Սաշիկի 50-50»-ի միֆի տակ մնացած Նիկոլը իրական 50-50 է մտել Ալիեւի հետ՝ բոլորիս հաշվին, Հայաստանի հաշվին    

16 նոյ 2021 15:41

Պայթյուն Գյումրիում տեղակայված ՀՀ ռազմաօդային ուժերի հատուկ մասնագիտացված բազայում. 18-ամյա երիտասարդը կրծքավանդակի ծանր վնասվածք է ստացել

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, ժամը 14:00-ի սահմաններում, պայթյուն է տեղի ունեցել Գյումրիում տեղակայված ՀՀ ռազմաօդային ուժերի հատուկ մասնագիտացված բազայի պարսպի դրսի հատվածում: Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը Գյումրուց։

Գյումրու շտապօգնության կայանի տնօրեն Արթուր Մանուկյանի խոսքով` շտապօգնության խումբն ահազանգը ստանալուն պես մեկնել է դեպքի վայր և տեղում հայտնաբերել 2003 թվականին ծնված Տ. Ու.-ին՝ կրծքավանդակի ծանր վնասվածքով:
Տուժածը տեղափոխվել է «Գյումրի» բկ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր