ԱՄՆ-ն և Արևմուտքը մտահոգված են. հզորների՝Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի կոալիցիան կարող է շատ ցավոտ լինել          Տեսանյութ․Զելենսկին կրկին ուղերձով դիմել է ազգին       «Օրենքով գողերը» դատի կտան Վրաստանի նախագահին    

23 նոյ 2021 13:50

Աշխարահոզորը և կամավորականները մեկնում են առաջնագիծ, սակայն նրանց չեն զինում. եթե դուք էլ գաք, ուսանողներ, միասին սարեր շուռ կտանք

«Ազատագրական շարժման» ներկայացուցիչները քայլերթով շարժվում են դեպի Հանրապետության հապարակ։ Հավաքը սկսել են Ճարտարապետության և շինարարության համալսարանի մոտից։ Այսօր ակցիայի մասնակիցների շրջելու Երևանի բուհերով, որտեղ անց են կացնելու իրազեկման ակցիա, ուսանողներին ներկայացնելու են ՀՀ սահմաններին տիրող իրավիճակը, ներկայացնելու են օրակարգը։

«Իրազեկման ակցիայի երկրորդ փուլն է, շրջելու ենք Երևանի տարբեր կրթական հաստատությունների մոտով, ներկայացնելու ենք, թե ինչ է իրենից ներկայացնում ազատագրական շարժումը, թե ինչ պայքարի մեջ ենք, որտեղից ենք սկսել ու որտեղ ենք ուզում ավարտել։ Մեր ավարտը պետք է լինի մեր հաղթանակը, մեր պետականության ամրությունը»,- այս մասին հայտնեց լրագրող Նաիրի Հոխիկյանը։

Վերջինս տեղեկացրեց, որ վարչապետի պահանջով աշխարահոզորը և կամավորականները մեկնում են առաջնագիծ, սակայն նրանց չեն զինում։

«Մարդիկ հազարներով գնում են, բայց զենք չեն տալիս, ինչպե՞ս պետք է կռվեն թշնամու դեմ։ Թույլ չենք տա, որ հանրությունը մանիպուլացվի»։

Հոխիկյանը նշեց, որ ուսանողությունը հանրության ակտիվ մասն է կազմում և նրանց ճիշտ կերպով ներկայացնելով խնդիրները և օրակարգը, հնարավոր է նրանց ոտքի հանել։

«Երբ ուսանողությունը ոտքի է, վստահ եղեք, որ հաջողությունը ապահովված է»։
Ակցիայի մասնակիցները շարժվում են դեպի Գյուղինստիտուտ, ԵՊՀ, Բժշկական համալսարան, քայլելու են նաև դեպի Տնտեսագիտական համալսարան, ապա Ֆիզիկական կուլտուրայի պետական համալսարան և ՀՀ Մանկավարժական համալսարան։
Նշենք նաև, որ ժամը 17:00-ին Երևանի Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու շտապ հավաք: Հավաքի մասնակիցների պահանջում են իշխանություններին կանխել սահմանագծման և սահմանազատման հակահայկական ծրագիրը, այդ թվում՝ պահանջելով հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը, թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն, պահանջել, որ Հայաստանի իշխանությունները լիարժեք զինեն առաջնագիծը և պաշտպանեն ՀՀ տարածքային ամբողջականությունը:
***
«Գիտենք, դուք եք մեր ապագան։ Մենք ունենք պատասխանատվություն ձեզ նորմալ երկիր փոխանցելու։ Ուզում ենք տեր կանգնել մեր երկրին, եթե դուք էլ գաք՝ միասին սարեր շուռ կտանք»,- այս մասին հայտարարեց «Զարթոնք» կուսակցության առաջնորդ, ՀՀ փաստաբանների պալատի նախկին Նախագահ Արա Զոհրաբյանը՝ Պոլիտեխնիկական ինստիտուտի մոտ, դիմելով ուսանողներին հատկապես դասախոսներին։

«Վստահ եմ, որ կլինեն փորձեր, երբ նաև բուհերի որոշ ղեկավարների կողմից կլինի թաքնված ճնշում, կամ փափուկ ուժի կիրառում, որ «չմասնակցեք այս տիպի գործընթացներին»։ Դասախոսը լուրջ առաքելություն ունի՝ սեփական օրինակով է դաստիարակում և կրթում ուսանողին և այս պայմաններում պետք է հիշեք, որ գիտակից քաղաքացի եք, եթե փորձեք անհամարձակություն դրսևորել և վախի նշույլներով այս կարևոր պահին հետ քաշվեք ,և նույնիսկ այնպես անեք, որ ուսանողները կամ դուք չգաք տեր կանգնեք այս երկրին, դուք որպես գիտակից մարդիկ, ինքներդ հետևություն կանեք, մենք էլ կհիշենք, որ մեր դասախոսները համարձակություն չդրսևորեցին»։

Զոհրաբյանը հիշեցրեց, որ շարժումը վերկուսակցական է, միահամուռ կերպով ցանկանում են համախմբվել ու խափանել ազգակործան ծրագիրը։ Զոհրաբյանը դիմեց նաև իշխանության թիմում գտնվող քաղաքացիներին, որոնք անհանգստանում են պետության ապագայի համար, կոչ արեց առաջ տանել շարժման բարձրացրած թեզերը, պահանջել զինել առաջնագիծը։

«Մենք մոբիլիզացիա չենք տեսնում, սա մեզ անհանգստացնում է։ Ինչ է, նոր սցենա՞ր է մշակվում, առանց թղթի ստորագրության նորից տարածքներ զիջելով, պարտվելով հետ քաշվե՞նք»։

Զոհրաբյանը հավելեց, որ իշխանության անգործության պատճառով խուճապի մեջ են, ՀՀ քաղաքացու անվտանգության հարցը լուծված չէ։ Նախօրեին նամակ են հանձնել ՀՀ կառավարությանը, ՀՀ նախագահին, սակայն պատասխան չեն ստացել։

Նշենք նաև, որ ժամը 17:00-ին Երևանի Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու շտապ հավաք: Հավաքի մասնակիցների պահանջում են իշխանություններին կանխել սահմանագծման և սահմանազատման հակահայկական ծրագիրը, այդ թվում՝ պահանջելով հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը, թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն, պահանջել, որ Հայաստանի իշխանությունները լիարժեք զինեն առաջնագիծը և պաշտպանեն ՀՀ տարածքային ամբողջականությունը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր