Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

06 դեկ 2021 16:57

Ֆրանսիայի նախագահի թեկնածուն հայտարարել է երկիրը ՆԱՏՕ-ից դուրս բերելու մտադրության մասին

Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էրիկ Զեմմուրը հայտարարել է, որ երկիրը դուրս կգա ՆԱՏՕ-ից, երբ ինքը դառնա նախագահ։ Այդ մասին նա հայտարարել է դեկտեմբերի 5-ին՝ Փարիզի արվարձաններում կայացած առաջին նախընտրական հանրահավաքում, հաղորդում է տեղական LCI հեռուստաալիքը։

«Ես ցանկանում եմ, որ Ֆրանսիան դուրս գա ՆԱՏՕ-ի միացյալ ռազմական հրամանատարությունից»,- ասել է նա՝ նշելով, որ ֆրանսիացիները չպետք է լինեն Եվրամիության վասալները։

Ֆրանսիացի գրող և լրագրող Էրիկ Զեմմուրը 2022 թվականի ապրիլի 30-ին Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրություններում իր թեկնածության մասին պաշտոնապես հայտարարել է նոյեմբերի 30-ին։

«2022 թվականին մենք չենք հաղթի Էմանուել Մակրոնին, այլ, որն ավելի լավ է, նրա գաղափարախոսությանը, այս համակարգին, որի առաջատարն է նա։ Նա ինքնին մեծ դատարկ անդունդ է, 2017 թվականին Ֆրանսիան ընտրեց դատարկություն, և այն ընկավ դրա մեջ»,- ասել է Զեմմուրը Ֆրանսիայի ներկայիս նախագահի մասին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր