ՔՊ-ն որոշել է հարբած գրոհայինների ուղարկել Մայր Աթոռ․ «Հրապարակ»          Փաշինյանը դիվոտել է. եւս մեկ մարզպետի չի ներելու․ «Հրապարակ»       Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում    

08 դեկ 2021 16:17

ԱՄՆ-ն թող անհոգ լիինի՝Խորհրդային Միությունը վերստեղծել անհնար է. Պեսկովը

Կրեմլում վստահություն են հայտնել, որ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը շատ լավ հասկանում է, որ ԽՍՀՄ-ն վերականգնել  հնարավոր չէ: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Իրականում տիկին Նուլանդը հիանալի գլուխ է հանում Ռուսաստանին և հետխորհրդային տարածքին առնչվող հարցերից, և ես վստահ եմ, որ տիկին Նուլանդն այնպես, ինչպես և մենք, ինչպես և այլ մասնագետներ, հիանալի հասկանում է, որ Խորհրդային Միությունը վերստեղծել անհնար է»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նախագահը նման մտադրություն ունի և որքանով կարող է ներկա պահին ԱՊՀ շրջանակում տեղի ունեցող ինտեգրումը հիշեցնել ԽՍՀՄ վերականգնումը:

Նուլանդն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ իշխանությունները մտավախություն ունեն, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ձգտում է վերստեղծել Խորհրդային Միությունը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր