Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

13 դեկ 2021 16:57

Հավեսով քեֆ անելու ժամանակ էլ ունեն.Արթուր Դավթյանի և Սպիտակցի Հայկոյի քեֆի օրը 3 հայ զինվոր էր զոհվել, սահմանին պատերազմ էր

Հատկապես պատերազմից հետո շատերի մոտ զարմանք է առաջացնում այն, թե ինպիսի ջանասիրությամբ և սառնասրտությամբ է նախկինների ժամանակ գլխավոր դատախազ դարձած Արթուր Դավթյանը պաշտպանում Նիկոլ Փաշինյանին և իր թիմակիցներին։ Նույն ջանասիրությամբ Արթուր Դավթյանը գործեր է կարում ընդդիմադիր գործիչների վրա և շատերին մեկուսացնում իրենց քաղաքական հայացքների համար։


Ոմանք կարծում էին, որ Արթուր Դավթյանը, որպես գլխավոր դատախազ պետք է իր մեջ այնքան պետականության զգացում ունենար, որ փորձեր օրինական ճանապարհով մեկուսացներ հայրենիքի շահերին դավաճանած պաշտոնյաներին, վատագույն դեպքում հրաժարական տալ և չշարունակել Փաշինյանի հանցավոր գործունեության կեղտերն իր վրա վերցնել, կամ այսպես ասած քաղաքական «փամփերսի» դեր կատարել։


Օրերս հրապարակված տեսանյութը, սակայն, շատ հարցերի պատասխաններ տվեց։ Տարածվեցին կադրեր, թե ինչպես է Արթուր Դավթյանը քեֆ անում ռեստորաններից մեկում, գլխավոր դատախազի տրամադրությունն այնքան բարձր է, որ ինքն էլ միացել էր երաժիշտներին և դհոլ էր նվագում։


Գլխավոր դատախազի այս քեֆ ուրախությունը եղել է այս տարվա օգոստոսի 16-ին։ Այդ օրը ադրբեջանական ԶՈՒ-ն ագրեսիա էր իրականացնում Հայաստանի սահմանների նկատմամբ Սոթքի ուղղությամբ, թշնամական ուժերի կողմից թիրախավորվել էին Կութ և  Նորաբակ գյուղերը,  հակառակորդի ԶՈՒ կողմից արձակված գնդակից զոհվել էր ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառայող, 2002թ. ծնված, շարքային Արման Հովհաննեսի Հակոբյանը, մեկ այլ զորամասի մարտական հենակետում զոհվում է պայմանագրային զինծառայող Վահան Դիլիկի Թաթոսյանը, Խոզնավարի հատվածում հակառակորդը փորձել է առաջ գալ, Երասխի հատվածում հակառակորդի գնդակից զոհվում է ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառսյող, 1975թ. ծնված, ավագ ենթասպա Վահան Դիմիկի Թաթոսյանը,   Սև լճի հատվածում հակառակորդը դիմում է սադրանքի։ 


Այսինքն մենք գործ ունենք մի մարդու հետ, որը կարողանում է տեղը-տեղին խնջույք կազմակերպել ու լիաթոք ուրախանալ, երբ սահմանին ունենք առնվազն երեք զոհ, հակառակորդը մի քանի հատվածներից ներխուժում է Հայաստանի սուվերեն տարածք, թիրախավորվում են սահմանամերձ բնակավայրերի խաղաղ բնակիչներ։ Այսքանից հետո ի՞նչ եք սպասում Արթուր Դավթյանից։  


Ու հիմա լրիվ տրամաբանական է Արթուր Դավթյանի ներդաշնակ գործունեությունը Նիկոլ Փաշինայնի թիմի հետ։ Նրանց համար ոչինչ էլ չի փոխվել, դեռ մի բան էլ հավեսով քեֆ անելու ժամանակ ու հավես ունեն։ Մնում է հուսալ, որ Արթուր Դավթյանն ու Նիկոլ Փաշինյանը գոնե նոյմեբերի 9-ին խնջույք կազմակերպած չլինեն, կամ կազմակերպելիս գոնե կարողացել են այնպես անել, որ տեսնայութերի արտահոսք չլինի։ Հանրության համար այդ աստիճան ցինիզմը խիստ վնասաբեր կլինի։


Աղբյուրը՝ Politik.am


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր