«Զանգեզուրի միջանցքը» պետք է գործի Լաչինի միջանցքի նման. Ալիևը` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին
«Ադրբեջանը հավատարիմ է խաղաղությանը և ջանքեր է գործադրում Հարավային Կովկասում ցանկացած նոր պատերազմի վտանգը նվազագույնի հասցնելու համար», ասել է նախագահ Իլհամ Ալիևը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենսեմ Ստոլտենբերգի հետ ասուլիսում։
«Մենք պատրաստ ենք, մենք արդեն մի քանի հրապարակային հայտարարություններ ենք արել, որ պատրաստ ենք շրջել թշնամանքի էջը և աշխատել խաղաղության համաձայնագրի վրա», - երեքշաբթի օրը Բրյուսելում ասել է Իլհամ Ալիևը։
Նա ընդգծել է, որ Նիկոլ Փաշինյանի եւ Շառլ Միշելի հետ այսօրվա հանդիպումը «շատ բան կհստակեցնի»։
Նրա խոսքով` Ադրբեջանը «հանձնառու է խաղաղությանը, կայունությանը, և իրենց ջանքերն ուղղված են տարածաշրջանում ցանկացած նոր պատերազմի ռիսկը նվազագույնի հասցնելուն»։
«Սրան հասնելու լավագույն միջոցը հաղորդակցությունների բացումն է, ակտիվ երկխոսության հաստատումը և նորից հարևան լինելուն սովորելը: Մեր քաղաքականությունը շատ բաց է և անմիջական, և ես հուսով եմ, որ եթե հայկական կողմից բարի կամքի դրսևորում լինի, մենք կարող ենք սկսել երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի վրա աշխատել ու վերջ դնել թշնամանքին»,-ասել է Ալիևը:
Այնուամենայնիվ, Ադրբեջանի նախագահը չի զլացել կրկին սպառնալիք հնչեցնել Հայաստանի հասցեին:
«Լաչինի միջանցքում մաքսակետեր չկան։ Ըստ այդմ՝ «Զանգեզուրի միջանցքում» մաքսակետեր չպետք է լինեն։ Եթե Հայաստանը ցանկանում է վերահսկել ապրանքներն ու մարդկանց, մենք Լաչինի միջանցքում մաքսակետ կբացենք», - հավելել է նախագահ Իլհամ Ալիևը։
Նրա խոսքով` այժմ պայմանավորվածություն է ձեռք բերվել դեպի Նախիջեւան երկաթուղու եւ ավտոմայրուղու կառուցման վերաբերյալ։ «Բայց ճանապարհի ստույգ երթուղին դեռ որոշված չէ, սա ապագա բանակցությունների հարց է։ Այս հարցը մենք անպայման կքննարկենք այսօր երեկոյան կայանալիք եռակողմ հանդիպմանը (ԵՄ-Ադրբեջան-Հայաստան):
««Զանգեզուրի միջանցքը» միայն մեզ համար չէ, որ Ադրբեջանը մուտք գործի Նախիջևան։ Դա Հայաստանին անհրաժեշտ է նաև Իրանի և Ռուսաստանի հետ Ադրբեջանի տարածքով երկաթուղային հաղորդակցության համար։ Այնպես որ, դա իսկապես դրական մթնոլորտ կստեղծի»,- հ